Language Archive: Հայերեն

a:3:{s:6:"locale";s:2:"hy";s:3:"rtl";i:0;s:9:"flag_code";s:2:"am";}

Ադամովի ուտիլիզացիոն վառարանը

Untitled-1Արմեն Ադամովի կողմից նախագծվել եւ ստեղծվել է բարձր արդյունավոտություն եւ ցածր ինքնարժեք ունեցող ցուցադրական սարքեր,  որոնք կարող են օգտագործվել  գյուղական բնակավայրերում, ֆերմաներում, հիվանդանոցներում եւ այլն՝ Պինդ օրգանական թափոնները՝ ուրպես վառելիք օգտագործելու  եւ շինությունները կամ ջերմոցները տաքացնելու համար:

Նյութն ամբողջությամ ռուսերեն բաժնում է։

Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=775&lang=hy

Ակումբի անդամների ցանկ

  1. Ադամով Արմեն –Ֆիզիկոս գյուտարար։ հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների նյութերի ջերմային հատկությունեերի եւ այրման վերաբերյալ։ Հեղինակն է աղբը վառուղ Ադամովի Վառարանի, որի նմուշը պատրաստվալ է, իսկ աշխատանքի վերաբերյալ տեսանյութերը գտնվում են համացացում:
  2. Աթանեսյան Վալտեր– աշխատում է Ճարտարագիտության և շինարարությանպետականհամալսարանում: Մոտ 100 գյուտերիհեղինակ է, որոնքվերաբերումենմիաձույլտնաշինությանը, որըշատարդյունավետ է և տարածված է Հայաստանում:
  3. Ալավերդյան Գագիկ –  էլեկտրամեխաիկ-ինժեներ: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատում է էլեկտրոապարատների գործարանում որպես ավագ ինժեներ անվտանգության տեխնիկայի գծով
  4. Ավագյան Սլավիկֆիզիկամաթեմատիկականգիտությունների թեկնածու, դոցենտ: Աշխատում է ՀԱՊՀ Գյումրումասնաճյուղում, երկուգյուտերիհեղինակ է 1.Առանց հակակշռիավտոամբարձիչ և 2.դիպուկահար հրացան:Հեղինակել է մեկմենագրություն «Вселенная и Космология» LAP Lambert,2013: Իր աշխատություններում ապացուցել է Էյշտեյնի տեսության սխալները: Տվել է նաև կայծակի առաջացման նորմեխանիզմ («Գիտությանաշխարհում» 2014):
  5. Ջոն Ասատրյան – պատենտների հեղինակ
  6. Ավետիսյան Աշոտ։ Քիմիկոս, ալտերնատիվ էներգետիկայի մասնագետ։ Պատենտների հեղինակ:
  7. Բեզիրգանյան Մանուկ – պատենտների հեղինակ
  8. Գրիգորյան Կարեն – պատենտների հեղինակ
  9. Գևորգյան Արմեն –Բնապահպան, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ:
  10. Գևորգյան Հովհաննես- պատենտների հեղինակ
  11. Դանիելյան Վահե- պատենտների հեղինակ
  12. Դավթյան Վանուշ – պատենտների հեղինակ
  13. Դեմիրճյան Տիգրան- պատենտների հեղինակ
  14. Դրմեյան Հենրիկ – պատենտների հեղինակ
  15. Եգիկիսիլյով Էդուարդ – հաշվիչ մեքենաների ինժեներ և կինոռեժիսոր: Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի առաջին փոխնախագահ: 23 հայկական և ռուսական ֆիլմերի բեմադրող ռեժիսոր:
  16. Զաքարյան Նարեկ – պատենտների հեղինակ
  17. Թադևոսյան Սամվել – Տեխնիկական գիտությունների թեկնածու: «Էլեկտրոստանդարտ» ՓԲԸ-ի տնօրեն, արևային տեխնիկայի և վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ: Վերոնշյալ ոլորտի չորս ծրագրերի ղեկավար. 1. Արևային էլեկտրոկայան 2.Արևային ջերմամշակման սարքեր 3. Ջերմային պահեստարաններ 4. Էներգետիկ կլաստերներ:
  18. Թոխաթյան Կարեն – աստղաֆիզիկոս, հնագետ,մշակութաբան: Գործունեությանոլորտըվերաբերում է ժայռապատկերներին և հնագույնաստղագիտությանը:
  19. Թումանյան Ռաֆայել – ֆիզիկոս, ՖՄԴ գիտությունների թեկնածու: Տրամաչափային փոխազդեցությունների մասնագետ, ում կատարած աշխատանքները լայն և խորը կիրառություն կարող են գտնել լազերային և էներգետիկայի բնագավառում: (099-55-03-71)
  20. Խոյեցյան Ստյոպա –  Ինժեներ մեխանիկ, 25 գյուտերի հեղինակ, որոնք հիմնականում վերաբերում են կերարտադրության և անասնապահության մեքենայացման հարցերին: Հանրային խորհրդի «Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի» անդամ, «Գյուղատնտեսության մեքենայացման» ԳՀԻ փոխտնօրեն, գյուտարար:
  21. Հախինյան Պատվական- պատենտների հեղինակ
  22. Հակոբյան Արսեն – պատենտների հեղինակ
  23. Համազասպյան Վահան– տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հելիոֆիկացիայի» ծրագրի հեղինակ: (093-35-95-53)

25. Հայկազյան Վարդան–  Կենսաբանական գիտությունների դոցենտ–պրոֆեսոր: Աշխատում է  Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնում որպես փոխտնօրեն: Ավելի քան հիսուն հրապարակումների հեղինակ:

  1. Հովսեփյան Արա- պատենտների հեղինակ
  2. Մամիկոնյան Բորիս– պատենտների հեղինակ
  3. Մամիկոնյան Կարեն – պատենտների հեղինակ
  4. Մանուկյան Պարգև – ինժեներ-էլեկտրիկ: Աշխատում է ՀԱՊՀ պոլիտեխնիկական համալսարանում  որպես էլեկտրաէներգետիկ ամբիոնի վարիչ: Իննը գյուտերի  հեղինակ է, որոնք վերաբերում են էլեկտրաթերմիային: Հիմնականում զբաղվում է ինդուկցիոն տաքացման և մետաղների հալեցման խնդիրներով:
  5. Մելիքյան Աշոտ – պատենտների հեղինակ
  6. Մխիթարյան Հենրիկ- Գյուտարար, բազմաթիվ պտենտների հեղինակ:
  7. Շաղգամյան Արտակ –պատենտների հեղինակ
  8. Շմավոնյան Գագիկ- պատենտների հեղինակ
  9. Ոսկանյան Սերգեյ – Ֆիզիկոս, գյուտարար
  10. Ոսկանյան Կարեն – Ռոբոտոտեխնիկայի մասնագետ, ֆիզիկոս, նորարարական դրոնի հեղինակ:
  11. Ոսկանյան Վոլոդիա – Հաշվիր տեխնիկայի մասնագետ, գյուտարար, բազմաթիվ պատենտների հեղինակ:
  12. Պետրոսյան Լեոնիդ–ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, ավելի քան 200 պատենտների հեղինակ:
  13. Սահրադյան Արտակ – պատենտների հեղինակ
  14. Սարգսյան Ազատ – ֆիզմաթ գիտությունների թեկնածու: Աշխատում է ՀՀԳԱԱ մեխանիակայի ինստիտուտում որպես առաջատարգ իտաշխատող: Զբաղվում է նաև առաձկանաության և էլեկտրական առաձգականության տեսության խնդիրներով: Ունի թեփով հացի վերաբերյալ գյուտ, ինչպես նաև կոմպոզիցիոն նյութերից պատրաստվող դետալների ամրության բարձրացման հետկ ապված գյուտի հեղինակն է:
  15. Սարգսյան Վաչագան – պատենտների հեղինակ
  16. Սիմոնյան Հայկ – պատենտների հեղինակ
  17. Վարդանյան Ռուբեն- պատենտների հեղինակ
  18. Տոնապետյան Պարգև – պատենտների հեղինակ

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=764&lang=hy

Բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ

1Ընթացող ճգնաժամային գործընթացները, որոնք կարող են լինել նաև երկարատև և սկիզբ դառնալ, շատ երկրների համար, անկանխատեսելի բացասական հետևանքների, վկայում է այն մասին, որ աշխարհը ապրում է տեխնոլոգիական հեղափոխական փոփոխությունների նոր շրջափուլ:
Առաջատար տեխնոլոգիական զարգացումների ապահովումը, շուկայում մրցակցային իրավիճակի գնահատումը, տնտեսական գործունեության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը այն հիմնական կողմնորոշիչներն են, որոնցով ուղղորդվում են հզոր ֆինանսատնտեսական կենտրոնները, ցանկացած երկրի իշխանությունները:

Հայաստանի տնտեսությունը ունի սահմանափակ հնարավորություններ, էական կախվածություն արտաքին գործոններից, կարիք ունի խորքային վերափոխումների, մրցակցային հնարավորությունների վերագնահատման և զարգացման ուղղությունների ընտրության նորովի կողմնորոշումների:
Տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանի ղեկավարությամբ՝ ինժեներական խմբի կողմից մշակվել են նորարարական տեխնոլոգիական պրոցեսներ, որոնց արդյունքում նախագծվել և ստեղծվել են բարձր պոտենցիալային, փոքրածավալ, բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ (աշխատանքային ջերմաստիճանային տիրույթը 100-350°C և ավելի): Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1030&lang=hy

Հայ ինժեներների մշակած ջերմային էներգիայի կուտակիչները կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը

Հինգ տարի է պահանջվել «ԷԼՕ» նորարական տեխնոլոգիական ՓԲԸ-ի ինժեներարական խմբից ստեղծելու բարձր պոտենցիալային, փոքրածավալ և բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ, որոնք կարելի է օգտագործել արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման, էներգետիկայի, սարքաշինության ճշգրիտ ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Այս մասին «Նոյյան Տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի` «Գյուտարարների ակումբ»-ի հերթական քննարկման ժամանակ տեղեկացրեց ակումբի անդամ, «Էլեկտրոնստանդարտ» ՀԳՀԻ ՓԲԸ ղեկավար Սամվել Թադևոսյանը: Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=131&lang=hy

Հայ գյուտարարը ներկայացրել է նոր, հեղափոխական սարքավորումներ և տեխնոլոգիաներ

13-02-2016 «Նոյյան Տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի` «Գյուտարարների» ակումբի անդամ, ինժեներ-հետազոտող Արմեն Ադամովը փետրվրարի 13-ին տեղի ունեցած Գյուտաարների ակումբի հերթական հանդիպման ժամանակ ներկայացրեց նոր սարքավորումներ և տեխոլոգիաներ:

Ինչպես տեղեկացրեց գյուտարարը, խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Ադամովի վառարանին», «Ադամովի աշտարակին», «Դետոնացիոն պիրոլիզի» տեխնոլոգիային և Նոր սառեցնող տեխնոլոգիաներին: Ներկայացնելով վերոնշյալ նորարարությունները, Ա. Ադամովն ընդգծեց, որ ինքը հիմնականում ուսումնասիրում է այրումը, դետոնացիան, պայթուցիկ գործընթացները, սառեցման ստացումը: «Ադամովի վառարան»-ը բազմաֆունկցիոնալ ուտիլիզացիոն վառարան է, որը պինդ կենցաղային թափոնների վերմշակման ժամանակ կարող է ջերմություն եւ էլեկտրականություն գեներացնել, իսկ «Ադամովի աշտարակ»-ը պինդ կենցաղային եւ օրգանական ծագում ունեցող թափոնների վերմշակման փոքր գործարան է: Նրա խոսքերով` «Ադամովի աշտարակ»-ը կարող է լավագույն լուծում հանդիսանալ ջերմոցային տնտեսությունների համար։ Գյուտարարի փոխանցմամբ` պինդ կենցաղային և օրգանական ծագում ունեցող թափոնների վերամշակման արդյունքում ջերմությունից բացի ստացվում է նաեւ հեղուկ վառելիք, մասնավորապես, նավթ։

Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=127&lang=hy

Արևային գործարանների նոր ծրագիրը կարող է ընդմիշտ փակել ռուսական շուկան թուրքական գյուղմթերքի համար. գյուտարար

Ռուս-թուրքական վատ հարաբերությունների պատճառով Թուրքիան Ռուսաստանում կորցրել է չրեղենի շուկան, ուստի հայ գյուտարարները փորձում են օգտվել ստեղծված պատմական պահից, ակտիվորեն համագործակցել Իրանի հետ` համատեղ ստեղծելով արևային գործարաններ: Ինչպես հունվարի 30-ին Գիտությանը, նորարա
րական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի կազմակերպած «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Համազասպյանը, արևային գործարաններում վերամշակված չրերն ու քաղցրավենիքը մեկ-երկու տարում կարող են գրավել ոչ միայն ռուսական, այլև եվրոպական շուկան:

Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=125&lang=hy

Հայ երիտասարդ գյուտարարները կարող են աշխարհում մրցունակ նախագծեր և գյուտեր մշակել

«Հայաստանում երիտասարդ գյուտարարները մեծ ներուժ և շատ խելացի գաղափարներ ունեն, որոնք անհրաժեշտ է գնահատել և նպաստել դրանց զարգացմանը»,- համոզված են Հայաստանի երիտասարդ գյուտարարները:
Գյուտարար երեխաների օրվա կապակցությամբ հունվարի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում երիտասարդ գյուտարարներ Անի և Լևոն Ասատրյաններն ու Արշակ Խաչատրյանը սեփական օրինակով ցույց տվեցին, որ մեծ ցանկության և համապատասխան հնարավորությունների դեպքում կարող են մշակել աշխարհում մրցունակ նախագծեր և գյուտեր:

19-ամյա Անի Ասաատրյանի փոխանցմամբ` ինքը մի շարք ռոբոտների հեղինակ է, դրանցից նա առանձնացնում է հատկապես «Սահմանապահ Տուռել» ավտոմատ կամ հեռակառավարվող ոբոտը, որը նախատեսված է սահմաններում զինվորներին փոխարինելու համար:

Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=123&lang=hy

Հայ գյուտարարի արևային մշակմամբ հայկական սուջուխի արտադրությունը հնարավոր է կազմակերպվի ԱՄՆ-ում

26-11-2015 

Էներգախնայողության և արևային էներգիայի կիրառման խնդիրներին նվիրված կիևյան վերջին միջազգային սիմպոզիումի ընթացքում Հայաստանի կողմից ներկայացված արևային էներգախտացուցիչներն արաժանացել են մեծ ուշադրության, իսկ դեկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք գիտաժողովի ընթացքում քննարկվելու է «Հելիոֆիկացիայի» գաղափարը:

Ինչպես նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գծով գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, ինքը որպես ծրագրի հեղինակ դեմ է, որպեսզի Հայաստանում մշակված արևային տեխնոլոգիաները դուրս գան դրա ահմաններից:
Ըստ նրա` Հելիոֆիկացիայի ծրագիրը ստեղծվել է առաջին հերթին Հայաստանի համար և հանուն Հայաստանի, սակայն այն Հայաստանում կյանքի չի կոչվում, ուստի իրենք ստիպված են դիմել այլ երկրների:
«ՀՀ Էներգետիկայի նախարարությունն իր բոլոր ղեկավարներով ամեն կերպ խոչընդոտում է ծրագրի իրականացմանը»,- ասաց Վ. Համազասպյանը` պետական պաշտոնյանների նման անտարբերությունը որակելով որպես պետական դավաճանություն:

Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=121&lang=hy

Հայ մասնագետները փորձում են Հայաստանում ներդնել Էկոտան յուրօրինակ նախագիծ

Հայաստանում փորձ է արվում ներդնել Էկոտան յուրօրինակ նախագիծ, որը կարող է հեղաշրջում մտցնել շինարարական տեխնոլոգիաների և տնաշինության ոլորտում:

Այս մասին Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացման և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան» հիմնադրամի նախաձեռնած «Գուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց շվեդական «Սոլթեք» ընկերության Հայաստանյան ներկայացուցիչ «Արսմարթսիմ» ՍՊԸ -ի տնօրեն Նորայր Հովակիմյանը:
Ըստ նրա` 50 հազար դոլարի սահմաններում կարելի է ունենալ նորագույն տեխնոլոգիաների, լիարժեք ջերմամեկուսացման և այլընտրանքային էներգիայի կիրառմամբ ստեղծվող էկոտուն, որն ավելի էֆեկտիվ է ինչպես առողջության, այնպես էլ ընթացիկ ծախսերի խնայողության տեսանկյունից:

Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=119&lang=hy

«Նոյյան Տապան» Հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» անդամները հանդիպել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներին

Untitled-1Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի շրջանակներում գործող «Գյուտարարների ակումբի» անդամ գիտնականները հնարավորություն ունեցան երկրի պաշտպանությանն ուղղված իրենց առաջարկները և լուծումները ներկայացնել ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնյաներին՝ հեռանկարային համագործակցության նպատակով:

Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=117&lang=hy

Գյուտարարների ակումբի քննարկումները շարունակվում են

Untitled11 1Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան« հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ 120-ից ավելի գյուտերի հեղինակ Լեոնիդ Պետրոսյանը:
Նա ակումբում հավաքված գյուտարարներին ներկայացրեց իր երեք առաջարկները, որոնցից առաջինը վերաբերում էր պանելային շինարարությանը, երկրորդը` գմբեթային ծածկերին և երրորդը`բազալտե հումքից ստացված թելերից գործված ցանցերին, որոնք կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ:
Գիտնականի առաջարկած պանելային շինարարությունը հնարավորություն կտա հանրությանը խնայել բնակարանների ջերմային էներգիայի շուրջ 80 տոկոսը: Նրա պնդմամբ, պանելային շինարարության դեպքում, երբ բնակարանների արտաքին պատերն ունեն ծակոտիներ, ավելի հեշտ է լինում պահպանել ջերմությունը:
Անդրդառնալով գմբեթային ծածկերին` Լ. Պետրոսյանը նշեց, որ իր գծագրած գմբեթային ծածկը գործված է լինելու ամրաններից, իսկ տրամագիծը` 46 մետր է, ինչն սովորականից ավելի մեծ է և էժան: Գյուտարարն ասաց, որ այդ գմբեթային ծածկը կարելի է օգտագործել օրինակ կրկեսի շենքի դեպքում:
Լ. Պետրոսյանի խոսքով` իր բազմաթիվ գյուտերից հատկապես առաջնային և կարևոր նշանակություն ունի բազալտե ցանցերը, որոնք գյուղաբնակներին հնարավորություն կտան արդյունավետորեն պայքարել ցրտի, կարկուտի, անգամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ:
Նրա տեղեկացմամբ` մեկ հեկտար հողատարածք նման ցանցով պատելու համար տնտեսավարողից պահանջվելու է մոտ 12 հազար 400 դոլար: Գիտնականը պնդում է, որ ավելի մատչելի գնով տեղադրված ցանցերը պակաս արդյունավետ են լինելու: Լ. Պետրոսյանը նշեց, որ խաղողի այգիների և պտղատու ծառերի համար առաջարկվող ցանցերը տարբեր են: Գյուտարարը միևնույն ժամանակ նշեց, որ իր առաջարկաց բազալտե ցանցերի առանց փորձարկման անմիջական կիրառելը ճիշտ չէ։
Լ. Պետրոսյանի զեկույցից հետո ակումբի անդամները քննարկեցին մի շարք կազմակերպչական հարցեր և որոշեցին, որ հաջորդ հանդիպմանը որոշելու են ակումբի կառուցվածքը:

– See more at: http://nt.am/am/news/208072/#sthash.1pKaEkim.dpuf

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=116&lang=hy

ՀՀ իշխանությունները սովորաբար խուսափում են հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումից, բայց դրա համար ստիպված են լինելու բացատրություն տալ

«Գիտության աջակցման հիմնադրամի» գյուտարարների ակումբն այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում կազմակերպել էր իր երրորդ հավաքը: Բանախոսը Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն էր: Նա անդրադարձավ և իրենց նոր հաջողություններին, և հիշյալ ծրագրի իրականացման հարցում առկա խոչընդոտներին: Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=114&lang=hy

Արևային տեխնիկայի մասայական օգտագործումը կնպաստի էլեկտրաէներգիայի գնի նվազեցմանը. Վահան Համազասպյան

Untitled 1«Արևային տեխնիկայի օգտագործումը տնտեսության մեջ և մասնավոր հատվածում խթանելու է ոչ միայն Հայաստանի տնտեսության և արդյունաբերության զարգացումը, այլև նպաստելու է ոլորտում մրցակցության առաջացմանը»,- Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան տապան» հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց« Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը։

Read the rest of this entry »

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=113&lang=hy

Ազատ էներգիաի գաղտնիքներ 3

This content has restricted access, please type the password below and get access.

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=109&lang=hy

Ազատ էներգիաի սարքերի տեսություն եւ պրակտիկա

This content has restricted access, please type the password below and get access.

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=107&lang=hy

Տեսլայի Ինտերֆերոմետրիան

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=106&lang=hy

Եթեր` Ալ. Միշինի մատուցմամբ

This content has restricted access, please type the password below and get access.

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=105&lang=hy

Ազատ էներգիայով աշխատող սարքեր 2

This content has restricted access, please type the password below and get access.

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=104&lang=hy

Ազատ էներգիայով աշխատող սարքեր 2

This content has restricted access, please type the password below and get access.

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=103&lang=hy

Միշինի տեսությունը

This content has restricted access, please type the password below and get access.

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=102&lang=hy

Older posts «

» Newer posts