«

»

Print this Post

«Նորարարական տեխնոլոգիա․ հայկական «Հացաթան» խմորիչով պատրաստված առողջարար և բնական հաց»


Երևան-Լոս Անջելես ուղիղ հեռուստակամրջի հունիսի 21-ի հյուրը կենսոտեխնոլոգ, ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սելիմյանն էր:

AABC ամերիկյան հեռուստատեսությամբ և www.nt.am կայքով առցանց հեռարձակվող «Նոյյան Տապան» հաղորդաշարի շրջանակներում քննարկվեց «Նորարարական տեխնոլոգիա․ հայկական «Հացաթան» խմորիչով պատրաստված առողջարար և բնական հաց» թեման:

Փաստորեն Հայաստանում առաջին անգամ արտադրվել են հեղինակային հացատեսակներ, որոնց մեջ հացաթանն օգնում է խմորիչին, որ այն իր գործառույթը բնականոն ձևով կատարի, հացաթխման ժամանակ քայքայվի և պատրաստի հացին չանցնի: Հացաթանը հնարավորություն է տալիս նաև նվազեցնել օգտագործվող խմորասնկերի քանակը: «Սելիմյան հացը» սովորական հացից տարբերվում է նաև հաճելի համով ու հոտով, որ ստացվում է ոչ թե քիմիական բարելավիչներով, այլ խմորի մեջ օգտագործվող ածիկի շնորհիվ նաև։ Առանց հիշյալ «բարելավիչներից» որևէ մեկի օգտագործման, բիոհացը հաճելի գույն ունի։ Մանրամասները` տեսանյութում:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1230&lang=hy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *