«

»

Print this Post

Գրիգորի Մանասարյանի ներքին այրման ռոտորային շարժիչը

Հուլիսի 5-ի՝ AABC ամերիկյան-հայկական հեռուստատեսությամբ, www.nt.am կայքով եւ «Նոյյան տապանի» ֆեյսբուքյան էջով առցանց հեռարձակվեց «Նոյյան Տապան»-ի «Նորարար Հայաստան» հաղորդաշարը , որտեղ ներկայացվեց հաղորդման հյուրի՝ գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Մանասարյանի ներքին այրման ռոտորային շարժիչը։ Քննարկվեց նաեւ այն հարցը թե ինչո՞ւ հայ գյուտարարների գյուտերն ու հայտնագործությունները հայ իրականության մեջ պահանջված չէ։

Ռ Ո Տ Ո Ր Ա Յ Ի Ն Շ Ա Ր Ժ Ի Չ

Եթե անշարժ իրանի արտաքին տրամագիծը հավասար է Ф=400 մմ, իսկ լայնության 120 մմ, մեկ խցի աշխատանքային ծավալը հավասար կլինի Vh = 0,3 լ, իսկ թիակի պտտման միջին շառավիղը Rср = 0,16 մ:
Այս դեպքում շարժիչի լրիվ զանգվածը չի գերազանցի 100 կգ:
Եթե պտուտաթվերը հավասար լինեն n = 2000 պտ/րոպ, ապա շարժիչի էֆեկտիվ հզորությունը և ոլորող մոմենտը կկազմեն համապատասխանաբար Ne ≈ 500 կՎտ և Мкр. ≈ 2500Նմ:

Շարժիչը ունի հետևյալ հիմնական առավելություններ.

– շարժիչում բացակայում է շուռտվիկ շարժաթևային և փականային գազաբաշխման մեխանիզմները, ինչպես նաև թափանիվը, որի հետևանքով զգալիորեն նվազում է շարժիչի զանգվածը և գաբարիտային չափերը,
– շարժիչի բոլոր հիմնական մասերը կատարում են պտտական շարժում,
– քանի որ սեղմման և այրման տակտերը տեղի են ունենում տարբեր խցերում, որոնց ջերմաստիճանները նույնպես տարբեր են, տեղի է ունենում վառելիքի որոշակի տնտեսում,
– ունենում ենք գործնականորեն հաստատուն և մեծ ոլորող մոմենտի լծակ,
– ներածման և արտածման պատուհանների տրամագծերը անհամեմատ ավելի մեծ են, քան փականային գազաբաշխման մեխանիզմում, որը բերում է շարժիչի մղակային կորուստների նվազեցման,
– ռոտորի մեկ պտույտի ժամանակ իրականացվում է 16 աշխատանքային տակտ,
– շարժիչը լռիվ հավասարակշռված է,
– շարժիչն իրենից ներկայացնում է մի մոդուլ, ինչը թույլ է տալիս ի հաշիվ մոդուլների ավելացման բազմապատիկ մեծացնել ամբողջ ուժային տեղակայանքի հզորությունը:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1235&lang=hy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *