Նորարական տեխնոլոգիաների ներդրման քաղաքանության արդյունավետությունը Հայաստանում

«Նոյյան Տապան»-ի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրերն է կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանը

Հաղորդումը վարում է «Նոյյան Տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։

Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Արմեն Ավագյանը ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահն է, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ, ամերիկյան քիմիական ընկերակցոււթյան ու ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերակցության անդամ, ով առաջինն է, որ Հայաստանի գիտնականներից, որ ԱՄՆ-ում ճանաչվել է որպես հանճար, ստացել է Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկրի կոչումը, համարվելով որպես պատմության մեջ ամենամեծ և ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը։ Նա նաև Անգլիայի Քեմբրիջի համալսարանի կողմից ընդգրկված է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում։ Նրան շնորհվել է «Միջազգային նախագահական մրցանակը կարեւոր նվաճումների համար» մրցանակի դափնեկրի կոչումը: Նրա կենսագրությունն ընդգրկված ԱՄՆ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնների տարբեր գրքերում՝ «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ», «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան» ու Մարքիուսի «Ով ով է»:

Այս տարի Արմեն Ավագյանն ընտրվել է նաև 115 երկրներց 2307 ակադեմիկոսների միավորող Հունաստանի «ATINER» ակադեմիայի իսկական անդամ (քիմիա և շրջակա միջավայր բաժանմունքներ)ինչպես նաև արժանացել է 1899 թվականից գործող ԱՄՆ-ի Մարքիուսի «Ով ով է» («Marquis Who’s Who») հրատակության հիմնադրի անվան՝ «The Albert Nelson Marquis Lifetime Achievement» բարձրագույն մրցանակին՝ իր ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար:

Արմեն Ավագյանը հանդիսանում է միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ` «Էկոլոգիական քիմիական Ճարտարագիտություն ամսագիր» (ԱՄՆ), «Քիմիական, բնապահպանական և կենսաբանական Ճարտարագիտություն ամսագիր» (ԱՄՆ,) «Ժամանակակից կառավարման ֆորում» (Սինգապուր):

Արմեն Բ. Ավագյանը հանդիսանում է 2018 թ անցկացվելիք տարբեր միջազգային գիտաժողովների կազմակերպման կոմիտեների անդամ` այդ թվում․

«Կլիմայի Փոփոխության և Գլոբալ Տաքացում 5-րդ համաշխարհային կոնֆերանսի (Նյու Յորք, ԱՄՆ),
«Թափոնների վերամշակման և կրկին օգտագործման 7-րդ համաշխարհային կոնվենցիա» գագաթաժողովի (Տոկիո, Ճապոնիա),
«Ջրերի աղտոտում և կեղտաջրերի կառավարում (Հռոմ, Իտալիա),
«Կենսաէներգիայի կոնգրեսի» (Բեռլին, Գերմանիա)
«Երկրի գիտության և երկրաբանություն. Երկրում տեղի ունեցած փոփոխությունները խթանելու և վերլուծելու», (Ամստերդամ, Նիդեռլանդներ),
«Ջրամբարների ճարտարագիտություն նավթի և գազի ծայրահեղ արտանետումների համար» (Բուենոս Այրես, Արգենտինա) և
«Էկոլոգիական գիտություն և տեխնոլոգիա» (Վիեննա, Ավստրիա):

Նրա բացառիկ համաշխարհային նվաճումը համարվում է հեղինակած տեսությունը ` «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական եւ կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա: Նոր կենսաբանական համակարգի նախագծում և կառուցում» աշխատությունը, որը հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» հրատարակչությունում:

Հեռուստահաղորդումից բացի ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցը Արմեն Ավագյանի հետ։

– Պարոն Ավագյան, ի՞նչ է առաջարկում Ձեր տեսությունը, որը, փաստորեն, մի քանի միջազգային գիտական կենտրոնների գնահատականին է արժանացել:

– Տեսությունում շեշտը դրվում է հիմնական մարտահրավերների (թափոնների նվազեցում, կեղտաջրերի մաքրման արդյունավետության բարձրացում, կենսավառելիքի, բարձրորակ սննդի, անասնակերերի, կոսմետիկ հավելումների, դեղորայքի եւ այլ շահութաբեր արտադրություններ) հաղթահարման վրա: Տեսության տեսլականը օրգանապես հիմնվում է բնական կյանքի պայմաններ ձեւավորող միկրոջրիմուռների հատկությունների վրա: Դա հեղափոխական մոտեցում չէ, քանզի ներկայումս ջրիմուռները արտադրում են մթնոլորտային թթվածնի 50-70 %-ը եւ հանդիսանում են Համաշխարհային օվկիանոսի ջրերի բնական մաքրողը, ինչը բնության ընտրությունն է: Վերլուծելով խնդիրները եւ խոչընդոտները, հիմնվելով սեփական եւ համաշխարհային գիտական նվաճումների վրաՙ տեսությունը նորարարական լուծումներ է առաջարկում:

– Այդ լուծումները կարո՞ղ են նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և արդյոք դրանց ներդրման իրատեսական հիմքեր կա՞ն:

– Ի սկզբանե պետք է նշել, որ Հայաստանի կլիմայական պայմանները առավելագույնս բարենպաստ են միկրոջրիմուռների արտադրության համար: Մշակված նորարարական տեխնոլոգիաների առեւտրացման դեպքում նոր արտադրությունները նպաստելու են Հայաստանի զարգացման հետեւյալ արդիական խնդիրների լուծմանը.

– էներգետիկ անվտանգության բարձրացում, ներկրվող վառելիքի քանակի կրճատում եւ մրցունակ կենսավառելիքի արտադրություն ու արտահանում:

– գյուղատնտեսությունում միկրոջրիմուռների միջոցով կերային բազայի հնարավորությունների ընդլայնում, կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելում, տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում, սննդի որակի բարձրացում եւ բնակչության առողջական վիճակի բարելավում:

– շրջակա միջավայրիՙ մթնոլորտի ու ջրերի վրա վնասակար ներգործությունների նվազեցում, ջրային պաշարների արդյունավետ եւ խնայողաբար օգտագործում, մաքրում ու վերականգնում:
– դեղորայքի, սպիտակուցային եւ վիտամինային սննդային եւ կոսմետիկ հավելումների արտադրություն:

– փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումՙ հիմնված նորարարական լուծումների կիրառման վրա, մրցունակ արտադրանքի միջոցով առեւտրի հաշվեկշռի բարելավում:

– ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ կարող եք մեկնաբանել ինչու Ձեր և այլ արտադրական նորարարությունները չեն ներդրվում Հայաստանում և մենք կորցնում ենք իրական զարգացման պոտենցիալը։

Համաձայն ՄԱԿ-ի ներկայումս նորարարությունը գործունեության հիմնական շարժիչ ուժն է տնտեսական աճի և բնակչության կյանքի որակի բարձրացման: Շուկայական տնտեսության անցման ժամանակահատվածում պետությունը հանդես է գալիս որպես տնտեսական զարգացման նորարարական մոդելի գլխավոր հեղինակ ու ինքնակարգավորվող մեխանիզմների և արդյունավետ ինովացիոն ինստիտուտների միջավայրի ձևավորող: Զարգացած երկրներում առկա է միջազգային գիտական պոտենցիալի ավելի քան 90 % և իրենց կողմից վերահսկվում է բարձր տեխնոլոգիաների շուկայի 80%-ը, որի ընդհանուր ծավալը կազմում է $ 2,5 – 3 տրիլիոն, գերազանցելով հումքային և էներգետիկ շուկաների ծավալները: Տեխնոլոգիաների արտահանումից ստացած տարեկան շահույթը կազմում է ԱՄՆ-ում` $ 700, Գերմանիայում՝ $ 530, Ճապոնիայում $ 500 մլրդ, իսկ նրանց ծառայությունների շուկան կրկնապատկվել է հիմնականում ինովացիոն համակարգի հաշվին:

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը և ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին հայտարարել էին, որ Հայաստանի մրցակցության բարձրացումը հնարավոր է բացառապես գիտելիքահենք տնտեսության ու գիտելիքի հասարակության ազդեցիկ հիմքերի ստեղծմամբ, տնտեսական գործուն խթանների և պետական արդյունավետ կառույցների կայացմամբ:

Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի գիտական ոլորտի ծախսերը կրճատվեցին ՀՆԱ-ի 2.5%-ից մինչև 0.2%-ի, գիտահետազոտական աշխատանքներում զբաղվածների թիվը` 1991թ. 25.3 հազարից մինչև 2012 թ. 5,6 հազարի, 102 գիտահետազոտական ինստիտուտները քանակը նվազել է 2011 թ. մինչև 72:

Համաձայն կարավարության ծրագրի ՀՀ պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների մոտ 80%-ը տրամադրվում է հիմնարար հետազոտություններին և միայն 20%-ը` կիրառական ուղղվածություն ունեցող մշակումներին: Մինչդեռ, օրինակ՝ ԱՄՆ-ում, միջոցների 16%-ն է հատկացվում հիմնարար հետազոտություններին, 26-28%-ը՝ կիրառական հետազոտություննե¬րին, իսկ 56-58 %-ը` փորձակոնստրուկտորական աշխատանքներին և տեխնոլոգիա¬կան մշակումներին: Խնդիրը ոչ թե նրանում է, որ փոխենք հատկացվող միջոցների հարաբերությունը՝ առաջնահերթություն տալով կիրառական հետազոտություննե¬րին, այլ ունենք հնարավորություն ուղակի ավելացնել կիրառական հաստատությունների ֆինանսավորման ծավալները՝ հատկացնելով նրանց կառավարությունների կողմից տրամադրվող տարբեր արտասահմանյան ընկերություններին փորձագիտությունների համար միլիոնավոր դոլարների գումարների բաժնից և դրանով անցում կատարել գիտության կառավարման ոլորտում ԱՄՆ-ի մոդելի, վերացնելով, ներկայիս, հատկապես կիրարական գիտությունների և նորարական ծրագրերի ներդրումները աղետալի վիճակը: Հարցը հասել է այն աստիճանի, որ կառավարությունները ծախսում են միլիոնավոր դոլարներ արտասահման ընկերություններին հրավիրելով տալ փորձագիտական եզրակացություններ: Ժամանակին դիմել էի այդ հարցով նախկին վարչապետ Տ. Սարգսյանին և ի պատիվ նրան նա պահանջեց կառավարության անդամներից վերջ տալ այդ պրակտիկային, նպաստելով տեղական գիտության զարգացմանը: Սակայն իրական փոփոխություններ չեն կատարվել: Արդյունքը` կառավարության գործնեույթյանում առկա սխալ մոտեցումներն են զարգացմման ուղղությունների ընտրման և կիրարման ոլորտներում:

Արդեն այստեղ առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀ կառավարությունը չի կատարել իր իսկ գործունեության ծրագրերից բխող նորարարական քաղաքականության արդյունավետ գործողություններ և չի ստեղծվել արտադրական նորարարական գործունեությանը նպաստող մասնավոր ինստիտուցիոնալ համակարգ, ինչի պատճառովՙ ներդրումային միջավայրի ձևավորման հարցում բացթողումներ կան: Այսինքն, Հայաստանում համարյա անհնար է հիմնել նորարարական արտադրություն:

Միաժամանակ առկա է սխալ կարծիք, որ հիմնելով կառավարության կից տարբեր զարգացման կառույցներ և հիմնադրամներ կարելի է ուղղակի առաջընթաց ապահովել: Դա սխալ և ոչ արհեստավարժ մոտեցում է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հիմնական առաջընթաց ապահովող ուժը` միջնորդ մասնավոր օժանդակող կառույցներն են, որոնք հիմնական օղակներ են նորարություն – ներդնում գործընթացի, իսկ կառավարությանների հիմնական դերն է նրանց զարգացման նպաքստելն է, ապահովելով նրանց հետագա անկախ գործունությունը: Ներկայիս փոխվարչապետ Վ. Գաբրիելյանի հետ մենք մի տասը տարի առաջ քննարկել էինք այդ հարցը և ես այն ժամանակ պնդեցի, որ վենչուրային հիմնադրամներները կգան Հայաստան երբ արդեն իսկ կստեղծվեն համապատասխան մասնավոր ենթակառուցվածք: Այս տարիների տեղատվական տեխնոլոգիանների ոլորտի փորձը ցույց տվեց, որ այդպես էլ եղավ: Հույս դնել առևտրային բանկերի վրա չի կարելի, քանզի Ինեկոբանկում ժամանակին պարզաբանել էին, որ իրենք լավ հասկանում են ռիսկերը, կապված, օրինակ, մսեղենի արտադրության հետ, բայց ոչ թե ինավացիոն ծրագրերի: Նույնպես, ժամանակին Ռուբեն Վարդանյանի հիմնված «Կասկադ» ընկերությունում բարձր գրագիտություն ունեցող աշխատակիցը ինձ պարզաբանեց, որ նրանք նախատեսում են ներդրումներ կատարել իավացիոն ոլորտում, որին ես պարզաբանեցի, որ այն չի ստացվի, քանզի առկա չեն մասնավոր միջնորդ ենթակուցվածքներ: Այդ ոլորտում ԱՄՆ, Եվրամիության և Ռուսաստանի օժանդակությունը նույնպես անբարար է, ինչպես նաև մեր սպյուրքի:

Մեր ենթահանձնաժողովի 2009 թ. և 2014 թ. նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վերլուծությունում նշվեց հետևյալը` 1) նորարարության կառավարման ոլորտում ներուժը մնում է թույլ, նորարարական ծրագրեր խթանելու բազմաթիվ մարմիններ կան, ինչը չի նպաստում արդյունավետ աշխատանքին ու անհրաժեշտ է հորիզոնական համագործակցություն (մեր կարծիքով նաև ուղղահայաց), 2) շատ քիչ ընկերություններ ի վիճակի են ինքնուրույն կատարել ամբողջ ցիկլը՝ նորարարության գաղափարից դեպի շուկա ու նորարարության բիզնեսի սահմանափակման պատճառն այն է, որ ոլորտում առկա է միջնորդների պակաս, 3) իշխանությունները պետք է ակտիվորեն խթանեն նորարարությունը մասնավոր հատվածում, ՓՄՁ ոլորտում պետք է իրականացվի նորարարության աջակցության լայնամասշտաբ ծրագիր և այն պետք է ունենա հաստատուն տարեկան բյուջե, ընթացակարգեր և չափանիշներ, 4) գրեթե չկան նորարարությունը վաղ փուլերում ֆինանսավորելու հաստատություններ ու անհրաժեշտ է մշակել ֆինանսավորման համակարգ՝ ներգրավելով նաև գործարարներին, սփյուռքը և վենչուրային կապիտալը, 5) անուղղակի ցուցանիշները ինչպիսին են առևտրի կառուցվածքի փոփոխությունները, վկայում են, որ վերջին տասնամյակներում չկան նորարարության քաղաքականության բարելավումներ ու 6) ՀՀ-ում ինովացիոն բիզնեսի դերը մնում է սահմանափակ, բացառությամբ ՏՏ ոլորտի: Պահանջվում է ներկայիս արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեջ, բացի ՏՏ ոլորտից, ներգրավել նաև այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել ոլորտային հատուկ ռազմավարություններ: Նորարարությունն ու տեխնոլոգիական արդիականացումը կխթանեն արտահանումը բարձր ավելացված արժեքով ապրանքներով, կավելացնեն նոր աճի աղբյուրներ և կհաղթահարեն տնտեսական զարգացման խոչընդոտները, կապված ներքին շուկայում փոքր չափի ու տրանսպորտային խնդիրների հետ: Համաձայն եվրոպական փորձագետների զեկույցի չկա նաև գործող համընդհանուր միջնաժամկետ ՓՄՁ ռազմավարություն: Գերփոքր ձեռնարկությունները՝ (10 աշխատող) կազմում են գրանցված բոլոր ՓՄՁ-ների 92%-ը ու հիմնականում զբաղվում են մանրածախ և մեծածախ առևտրով, չնայած քաղաքականության՝ արտահանմանն ուղղված տնտեսական աճի ապահովման միտվածությանը, ՓՄՁ միջազգայնացումը Հայաստանում շարունակում է սահմանափակ մնալ:

Այդպիսով, կարելի է եզրահանգել, որ նախկին տասնամյակներում ոլորտի կառավարումը կատարվել է ոչ արդյունավետ, կառավարիչները չեն տիրապետել անհրաժեշտ գործիքակազմով և այդ պատճառով մինչ օրս մենք չունենք ոչ մի տեղական առևտրայնացված ինովացիոն ծրագիր արդյունաբերության ոլորտում, ոչ էլ տեխնոպարկ և այլ ու չենք ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործում: Միևնույն ժամանակ ՀՀ արտահանման քաղաքականության մեջ բացակայում է գիտության հաշվին արտադրությունում ավելացված արժեք ստեղծելու և արտահանելու բաղադրիչը: Եվ այդ կատարվում է այն հանգամանքում, որ արդեն Հայաստանի բնակչության քանակը նվազել է 3 միլլիոնից, որը գրանցվում էր 1970 թ. նախկին ժամանակահատվածում:

Գիտության և բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա մրցակ¬ցային առավելությունների ստեղծումն ու զարգացումը պետք է դառնան առաջնահերթ նախապայման, որոնք կհանգեցնեն տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացմանը ու հանրության կյանքի որակի բարձրացման և խիստ անհրաժեշտ է անցում կատարել բանանային, գաղութային և ռենտային տնեսության մոդելներից դեպի արդիական գիտահենք տնտեսության մոդելի: Առաջնություն պետք է տրվի երկրում արդեն մշակած նորարական արտադրական ծրագրերի առևտրացմանը, մասնավոր հատվածում նորարարություններին օժանդակող ենթակառուցվածքների ստեղծմանը, ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացմանը և այդ հիմքերով գործարանների գործարկմանը՝ նոր արտադրատեսակներով:

Անցյալ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ունենք գրագետ վարչապետ, արտադրության ոլորտում հավաքագրված փորձով և որպես վարչապետ արդեն իսկ հասել է կառավարման տեխնիկական մենեջմենթի որոշ հաջողոթյունների, բայց տնտեսության համակարգային փոփոխություն ապահովելու համար պետք են նոր մոտեցումներ և նրանցից հիմնականը` շեշտը պետք է դրվի նորարարության մասնավոր աջակցող մասնավոր ենթակառուցվածքի և ընկերությունների հիմնադրմանը: Այլ պարագայում Հայաստանի կմնա հետամնաց երկրների շարքում: Ոլորտի մի շարք որոշումներ և նորարական զրգացման աջակցության օրենք ընդունված էր նախկին վարչապետներ Ա. Մարգարյանի և Հ. Աբրահամյանի կառավարությունների օրոք, բայց նրանց իրագործումը չէր կատարվել: Հստակ նշված էր նախկին վարչապետ Վ. Սարգսյանի կառավարության ծրագրում, որ տնտեսության գլխավոր շարժիչ ուժը պետք դարնան տեղական գիտական կենտրոնները: Տպավորություն է ստեղծվում, որ ներկայիս կառավարությունը չունի հստակ պատկերացումներ ինչպես ապահովել այդ հարցում առաընթացը և չի ել ուզում խորհրդակցել հասարակության և փորձագետների հետ: Այդ իսկ պատճառով առաջարկում են արմատական փոխել մոտեցումը և լուրջ զբաղվել նորարական քաղաքանությամբ: Կցանկանաի նաև մեր սպյուրքահայության աջակցությանը այդ հարցում:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1632&lang=hy