Արոտների և խոտհարքերի խնամքի մեքենա


fb2ead4207Արոտներից և խոտհարքերից առավել արդյունք ստանալու համար անձրևաձնհալ ջրերը պետք է պահեստավորել խոտածածկույթի արմատային հողազանգվածում նախապես փխրացնելով այն, պարարտացնել, կտրատել ենթացանքս: (Հանրապետությունը անձրևաձնհալ ջրերի միայն 40 տոկոսն է օգտագործում, մնացածը,, փախչում են, հարևան երկրներ):


Այս աշխատանքները տրակտորային ագրեգատի մի անցումով կատարում է առաջարկվող մեքենան:

Մեքենայի արտաքին տեսքըՄասնագետների գնահատմամբ նշված աշխատանքները կատարելով արոտի և խոտհարքի բերքատվությունը կարելի է մեծացնել 3-5 անգամ:

Մեքենայի ժամային արտադրողականությունը 1,2 հեկտար է:

Սեզոնում մեկ մեքենան  կարող է մշակել շուրջ 1500 հա տարածք:

Մեկ հեկտարից սպասվելիք մաքուր օգուտը  կազմում է նվազագույնը 200-300 ԱՄՆ դոլար:

 

Մեքենայի վաճառքի մոտավոր գինը 12000-15000 ԱՄՆ դոլար է:

Հանրապետությունում 3 համայնք միասին կարող են գնել մեկ մեքենա:

Արված ծախսերը կփոխհատուցվեն մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում:

xot2

Արոտների և խոտհարքերի խնամքի առաջարկվող տեխնոլոգիան խորհուրդ է տրվում կիրառել 3-4 տարին մեկ անգամ:

Հանրապետությունում կարելի է կազմակերպել այդ մեքենայի հավաքը Ռուսաստանից ներկրված մեքենամասերով:

Մեքենայի կոնկրետ պահանջարկը (քանակը) ունենալու համար անհրաժեշտ է շահառուների ներկայությամբ մեքենայի աշխատանքի ցուցադրումով փաստագրել հավելյալ բերքը:

Մեքենայի հաշվարկային պահանջարկը ԽՍՀՄ նախկին հանրապետություններում 16000 հատ է:

Եթե առաջարկությունը Ձեզ հետաքրքրեց, ապա կարող ենք ներկայացնել մանրամասները:

Ստեփան Խոյեցյան

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=33&lang=hy

Leave a Reply

Your email address will not be published.