Հաշվետվություն 2016

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

<<Նոյյան Տապան>>  գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող  հիմնադրամի 2016 թ․ իրականացված  գործունեության վերաբերյալ

2016 թ․ <<Նոյյան Տապան>> գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող  հիմնադրամի նպատակներին ու ծրագրերի համապատասխան կատարվել են հետեւյալ աշխատանքները։

 Կազմվել եւ եւ հարկային մարմիններին է տրվել հիմնադրամի 2015 թ․ հարկային հաշվետվությունը (զրոյական հաշվետվություն՝ մուտքեր եւ ելքեր չկան)։

<Նոյյան տապան> լրատվականի եւ հրատարակչության օժանդակության շնորհիվ (տնօրեն՝ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գ․ Առաքելյան) իրականացվել են մի շարք աշխատանքներ․

1․ Համալրվել եւ նոր նյութերով լրացվել է  է  հիմնադրամի ntfund.nt.am  կայքը։

2․ Շարունակվել են իրականացվել  հիմնադրամին կից Գյուտարարների ակումբի աշխատանքները։ Ընդլայնվել է ՀՀ պատենտներ ունեցող գյուտարարների եւ նորարորների ցանկը։ ։

Շարունակվել են կազմակերպվել  Գյուտարարների ակումբի հավաքները։  2016 թ․եւս կանոնավոր կերպով՝ ամիսը երկու անգամ կազմակերպվել են ակումբի հավաքները (շուրջ 25 միջոցառում), որոնց սովորաբար մասնակցում են շուրջ 25-30 գյուտարարներ։  Ակումբի հավաքների ընթացքում շարունակվել են  ներկայացվել ակումբի անդամների մշակումները եւ գաղափարները եւ քննարկվել։  Ակումբի որոշ հավաքների ներկա են եղել  նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք լուսաբանել են միջոցառումները եւ նյութեր հեռարձակել  ներկայացված նախագծերի վերաբերյալ։

Հիմնադրամը կապեր է հաստատել  ԱՄՆ -ում գործող Հայ Ինժիներների եւ Գիտնականորի Միության հետ։ Արվել է համագործակցության առաջարկ։

Հիմնադրամի տնօրեն՝ Տիգրան Հարությունյան

Փետրվար, 2017 թ․

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?page_id=1562&lang=hy