Հաշվետվություն 2017

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

<<Նոյյան Տապան>>  գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող  հիմնադրամի 2017 թ․ իրականացված  գործունեության վերաբերյալ

2017 թ․ <<Նոյյան Տապան>> գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող  հիմնադրամի նպատակներին ու ծրագրերի համապատասխան կատարվել են հետեւյալ աշխատանքները։

 Կազմվել եւ եւ հարկային մարմիններին է տրվել հիմնադրամի 2016 թ․ հարկային հաշվետվությունը (զրոյական հաշվետվություն՝ մուտքեր եւ ելքեր չկան)։

<Նոյյան տապան> լրատվականի եւ հրատարակչության օժանդակության շնորհիվ (տնօրեն՝ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գ․ Առաքելյան) իրականացվել են մի շարք աշխատանքներ․

1․ Շարունակվել են համալրվել եւ նոր նյութերով լրացվել է  է  հիմնադրամի ntfund.nt.am  կայքը։

2․ Շարունակվել են իրականացվել  հիմնադրամին կից Գյուտարարների ակումբի աշխատանքները։ Ընդլայնվել է ՀՀ պատենտներ ունեցող գյուտարարների եւ նորարորների ցանկը։ ։

Շարունակվել են կազմակերպվել  Գյուտարարների ակումբի հավաքները։  2017 թ․եւս կազմակերպվել են ակումբի հավաքները (շուրջ 15 միջոցառում), որոնց մասնակցել են 30-35 գյուտարարներ։  Շարունակվել են  ներկայացվել ակումբի անդամների մշակումները եւ գաղափարները եւ քննարկվել։

Ակումբի անդամների կողմից նախաձեռնվել է նամակ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Գյուտարարի մտավոր սեփականությունը գրավի առարկա դարձնելուն ուղղված օրենսդրական նախաձեռնության իրականացման առաջարկությամբ, որը մնացել է անպատասխան։

 ԱՄՆ -ում գործող Հայ Ինժիներների եւ Գիտնականորի Միությանը նամակներ են ուղարկվել համագործակցության առաջարկություններով։ Ներկայացվել են հիմնադրամի նախագծերը՝ դրանց իրականացման համար ֆինանսավորում գտնալու ակնկալիքով։ Եղել են բազմաթիվ շահագրգիռ քննարկումներ ՀԻԳՄ ի նախագահության հետ, սակայն լուծումներ դեռեւս չեն գտնվել՝ Ամերիկան կազմակերպության դիրքորոշման պատճառով։ Բանակցությունները շարունակվում են։

Սկսել է եթեր հեռարձաակվել Նոյյան տապանի կողմից պատրաստվող Գիտական Հայաստան հաղորդաշարը՝  http://nt.am/am/newslist/28/  :

 

Հիմնադրամի տնօրեն՝ Տիգրան Հարությունյան

Փետրվար, 2017 թ․

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?page_id=1564&lang=hy