Print this Page

Հիմնադրամի մասին

«Նոյյան տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիանեaրի զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամը ստեղծվել է 2014 թ.:

Մեր նպատակն է փորձել օգտակար լինել գյուտարարներին, գիտնականներին, բոլոր նրանց, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ, նորարարական առաջարկություններ եւ լուծումներ, սակայն դժվարանում են դրանք ներդնել կյանքում, ապացոևցել ներդրողներին, որ իրենց առաջարկությունները իրոք հեռանկարային  կամ աշխատող են:

Նման դեպքերում մեր հիմնադրամը փորձում է համակողմանիորեն ուսումնասիրել գաղափարը, եւ եթե այն հավանության է արժանանոմ հիմնադրամի փորձագիտական խորհրդի կողմից, եւ օգնում է գյուտարարին կամ ստեղծագործական խմբին գաղափարը դարձնել գործող մոդել:

Արդյունքում հիմնադրամը փորձում է նորարարական գաղափարն իրագործելու համար  հիմնել ձեռնարկություն, որտեղ մասնակցում է թե գյուտարարի թիմը եւ թե հիմնադրամը: Հիմնադամի կողմից ստեղծված ձեռնարկություններից ստացված շահույթները Հիմնադրամն ուղում է իր այլ նախագծերի ֆինանսավորմանը։

 

 

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?page_id=482&lang=hy

Առանց հակակշռի ավտոամբարձիչ+

Հատկապես մեծամասշտաբ շինարարական աշխատանքներ կատարելիս, բարձման-բեռնաթափման տարբեր աշխատանքներում օգտագործում են մեծ բեռնաբարձության ավտոամբարձիչները: Ներկայումս արտադրվող բոլոր ավտոկռունկները (Png, Liebherr,KATO, Ивановец և այլն) հանդերձավորված են հակակշիռներով, որպեսզի բեռը բարձրացնելու ժամանակ ապահովվի ավտոկռունկի կայունությունը շուռ գալուց: Նկ.1 Ավտոամբարձիչը հսկայաչափ հակակշիռներով: Մեր կողմից առաջարկվում է ավտամբարձիչի կայունության ապահովման սկզբունքայի նոր արդյունավետ մի մոդել, որտեղ օգտագործվում է բնության հզոր …

Read more

Բիոսկոպ․ Հայ գիտնականների նոր, սենսացիոն գյուտը

«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրերն են Կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի լաբորոտորիայի վարիչ Ռաֆիկ Սարգսյանը եւ նույն լաբորատորիայի ավագ գիտաշխտող Արմեն Մանուկյանը։ Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ամերիկայի հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուկյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուկյան խմբում։

Read more

Ալիքային փոխանցմամբ աշխատող նորարար ռեդուկտոր

Գյուտի հեղինակն է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արա Ամիրյանը          

Read more

Ներքին այրման ռոտորային շարժիչ

Գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Մանասարյանը նորարարական  ներքին այրման ռոտորային շարժիչի հեղինակն է։ Ռ Ո Տ Ո Ր Ա Յ Ի Ն     Շ Ա Ր Ժ Ի Չ Եթե անշարժ իրանի արտաքին տրամագիծը հավասար է Ф=400 մմ, իսկ լայնության 120 մմ, մեկ խցի աշխատանքային ծավալը հավասար կլինի Vh = 0,3 լ, իսկ …

Read more