Print this Page

Հաշվետվություններ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

<<Նոյյան Տապան>>  գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող  հիմնադրամի 2015 թ իրականացված  գործունեության վերաբերյալ

2015 թ․ <<Նոյյան Տապան>> գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող  հիմնադրամի նպատակներին ու ծրագրերի համապատասխան կատարվել են հետեւյալ աշխատանքները։

  1. Բացվել են հիմնադրամի բանկային 4 հաշիվներ՝ (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, EURO, ռուսական ռուբլի) ACBA CREDIT AGRICOL բանկում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լ․Բանդիկյանի օգնությամբ կազմվել եւ եւ հարկային մարմիններին է տրվել հիմնադրամի 2014 թ․ հարկային հաշվետվությունը (զրոյական հաշվետվություն՝ մուտքեր եւ ելքեր չկան)։

Նախատեսվում է մոտակա օրերին եւս պատրաստել եւ հարկային մարմիններին տրամադրել 2015 թ․ հաշվետվությունը (զրոյական հաշվետվություն՝ մուտքեր եւ ելքեր չկան)։

 

Չնայած ֆինանսական միջոցների խիստ անբավարությանը, <Նոյյան տապան> լրատվականի եւ հրատարակչության օժանդակության շնորհիվ (տնօրեն՝ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գ․ Առաքելյան) իրականացվել են մի շարք աշխատանքներ․

 

1․ Պատրաստվել է հիմնադրամի կայքը եւ գործարկվել է  ntfund.nt.am  հասցեով։ Կայքը կազմված է մի քանի առանձին բաժիններից, այդ թվում․

  1. Հիմնադրամ։ Այս բաժնում  ներկայացված են  <<Նոյյան Տապան>>  հիմնադրամի կանոնադրությունը, նպատակները եւ մի քանի տեխնոլոգիական նախագծեր, որոնց հեղինակները դիմել են հիմնադրամին՝ իրենց գյուտերի եւ նորարարություններին աջակցություն ստանալու նպատակով
  2. Նորարար գիտություն։ Այս բաժնում ներկայացված են գիտության մեջ դեռեւս լիովին չնդունված, բայց ուսումասիրության արժանի մի շարք գաղափարների մասին նյութեր՝ հավաքված ամբողջ աշխարհից։
  3. Նորարար լուծումներ։ Այս բաժնում տեղադրված եւ հետաքրքիր նորարարությունների մասին տեղեկատվություն, որոնց կիրառումը Հայաստանում կարող է շատ արդյունավետ լինել։
  4. Գիտությունը և հայերը։ Այս բաժնում փորձ է արվում ի մի բերել հայազգի գյուտարարների դերը համաշխարհային գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման գործում։ Բաժինը դեռեւս պատրաստման ընթացքի մեջ է։

Կայքը զգալի այցելությունների թիվ ունի եւ ցանկալի կլինի ուժեղացնել այն, կազմակերպելով նյութերի ավելի հաճախ թարմացումներ, քննարկումների էջ եւ այլն։ Դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ հիմնադրամն ունենա իր հաստիքային աշխատակիցները։

2․ Ստեղծվել է հիմնադրամին կից Գյուտարարների ակումբը։ Հայաստանի Պատենտների բյուրոյի տվյալներով կազմվել են ՀՀ պատենտներ ունեցող գյուտարարների եւ նորորորների ցանկ։ Շուրջ 200 անուն։ Փորձ է արվել գտնել նրանցից մի մասին եւ հրավիրել մասնակցելու նորաստեղծ Գյուտարարների Ակումբի միջոցառումներին։ 2015 թ․Դեկտեմբերի դրությամբ ակումբում ներգրավված են շուրջ 40 գիտնականներ եւ գյուտարարներ։

Կազմակերպվել են Գյուտարարների ակումբի հավաքները։  2015 թ․սկզբից կանոնավոր կերպով՝ ամիսը երկու անգամ կազմակերպվել են ակումբի հավաքները (շուրջ 25 միջոցառում), որոնց սովորաբար մասնակցում են 25-30 գյուտարարներ։  Ակումբի հավաքների ընթացքում ՝ նախորոք պայմանավորված կերպով գյուտարարներից մեկը ներկայացրել է իր մշակումները եւ գաղափարները, ապա ծավալվել են քննարկումներ։  Ակուբի հավաքներին ներկա են լինում նաեւ բազմաթիվ լրատվամիջոցների՝ այդ թվում հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, որոնք լուսաբանում են ակումբի աշխատանքները, նյութեր հեռարձակում ակումբում գյուտարարների կողմից բարձրացվող նախագծերի վերաբերյալ։ Այժմ արդեն իսկ հրապարակված եւ հեռաձակված են այդպիսի մի քանի տասնյակ նյութեր։ (ոչ լրիվ ցանկը կցված է)

Ակումբը հանդիպումներ է կազմակերպվում նաեւ Պետական կառույցների եւ Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։  Հիշարժան են օրինակ ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական արդյունաբերության վարչության պետ ՄԻսախանյանի, Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի, ՄԱԿ–ի <<Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանի հետ եւ ուրիշների։

3․  Քննարկվել են Գյուտարարների կողմից ներկայացված շուրջ մեկ տասնյակ նախագծեր, դրանցից մի քանիսը ընտրելով որպես հեռանկարային։ Դրանց թվում են Արմեն Ադամովի վառարանների նախագիծը, նոր՝ պենոպլաստի եւ գիպսոկարտոնի համաձուլվածքից պատրաստվող միջնապատերի նախագիծը,  Որոշում է ընդունվել փորձեր անել գտնել գումարներ՝ Աշոտ Ավետիսյանի նախագիծը ֆինանսավորելու վերաբերյալ։

5․ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրաչյա Համբարձումյանի միջոցով կազմակերպվել է Աշոտ Ավետիսյանի նախագծերից երկուսի ֆինանսավորումը, որի արդյունքում Գյուտարարը ստեղծել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող երկու սարքավորումներ։ Կատարվել են սարքավորման գործարկման աշխատանքներ, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այս տեխնոլոգյաները կարող են հեղաշրջում իրականացնել ամբողջ աշխարհի էներգետիկայի  բնագավառում։ Փորձ է արվել գտնել արժանի ներդրողներ, որոնց գործունեությունն ունի ընդգծված հայրենասիրական ուղղվածություն, եւ որոնք ոչ միայն կապահովեն նախագծի իրականացումը, այլեւ  այդ ամենը կզուգակցեն, այդ տեխնոլոգիաներին հայաստանյան բրենդավորում տալու, եւ Հայաստանում դրանց արտադրություը իրականացնելու համար։ Այդ նպատակով որոշում է կայացվել դիմել այն  հայ գոծարար-բարերարների, որոնք հայտնի են Հայսատանում արդեն իսկ արված իրենց հայրենասիրական ներդրումներով․ Ռուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան, Վարդան Սրմաքեշ,  Վահե Կարապետյան եւ այլն։ Դիմել ենք նաեւ Շվեցարահայ գործարար եւ բարերար Միհրան Բարոնյանին, որի վրա եւ կանգ է առել ընտռությունը։ Պարոն Բարոնյանին առաջարկվել է ֆինանսավորելով նախագիծը բաժնեմաս ունենալ այդ նախագծերից մեկով զբաղող ստեղծվելիք ընկերության մեջ։

Արդյունքում Միհրան Բարոնյանի ֆինանսավորմամբ ստեղծվել է Հիմադրամի կողմից գեներացված առաջին ընկերությունը՝ <<Արրատան>>։ Այժմ ընթանում են ընկերության տարածքի վերանորոգման աշխատանքները։  Նոր տեխնոլոգիական սարքերի  ցուցահնդես-շնորհանդեսը նախատեսվում է կազմակերպել 2016 թ․-ի մարտ-ապրիլ ամիսներին։

Հիմնադրամը կապեր է հաստատել  ՀՀ-ում գործող մի շարք կազմակերպությունների հետ, որոնք կոչված են օժանդակելու տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններին (StartUP), ինչպես նաեւ խթանել գիտական, տեխնոլոգիական նորարարությունները։ Այդ կազմակերպությունների թվում են Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը՝ EIF-ը, ՏՏ Ձեռնարկությունների մությունը, Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամը,  Երեւանի առեվտրա-արդյունաբերական պալատը, Հայաստանի Տեխնոլոգիական ակադեմիան եւ այլն։ Ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ Հիմնադրամին  կից գործող գյուտարարների ակումբի անդամների առաջարկած ծրագրերը խթանելու, դրանցից մի քանիսը ոլորտային դրամաշնորհային մրցույթների ներկայացնելու հարցում։

2015թ․ Հիմնադրամը մասնակցել է երկու գրանտային մրցույթների, որոնք հայտարարել էր EIF-ը՝ USAID-ի օժանդակությամբ։ Նախատեսվում էր համաֆինանսավորվող դրամաշնորհ՝ 50000 ԱՄՆ դոլար ծավալով, սակայն մեր կողմից ներկայացված նախագիծը (երկու մրցույթին էլ ներկայացվել էր  գյուտարար Ա․Ավետիսյանի ծրագրերից մեկը) մրցույթում չհաղթեց։

 

Հիմնադրամի տնօրեն՝ Տիգրան Հարությունյան

Փետրվար, 2016 թ․

 

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?page_id=548&lang=hy