Author's posts

«Նոյյան տապանի» հյուրն է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը

«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։

Հաղորդումը վարում է «Նոյյան Տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։

Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1630&lang=hy

Նորարական տեխնոլոգիաների ներդրման քաղաքանության արդյունավետությունը Հայաստանում

«Նոյյան Տապան»-ի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրերն է կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանը

Հաղորդումը վարում է «Նոյյան Տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։ Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1632&lang=hy

Արագածի հրաբխային ժայթքումը տվել է մեր փրկությունը, իշխանություններ, բացե՛ք ձեր աչքերը

Հայաստանի փրկությունը՝ ատոմակայանից էլ թերևս կարևոր, մատնված է պարապուրդի։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Երևան-Լոս  Անջելես » հեռուստակամրջի «Հետաքրքիր զրուցակից» հաղորդաշարի հյուրն է «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ -ի տնօրենների խորհրդի նախագահ, 1992-2000 թթ․ «Քար և սիլիկատներ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուրեն Գևորգյանը:

Սուրեն Գևորգյանի հետ հաղորդումն ուղիղ եթերում վարում է  Նոյյան տապանի» լրագրող Արթուր Հովհաննիսյանը ։

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1639&lang=hy

«Նոյյան տապան» հիմնադրամի Գյուտարարների ակումբի հերթական քննարկումը․ 18․11․2017/ (մաս 2)

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1314&lang=hy

«Նոյյան տապան» հիմնադրամի Գյուտարարների ակումբի հերթական քննարկումը․ 18․11․2017/ (մաս 1)

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1312&lang=hy

Գյուտարարների ակումբի հերթական հանդիպումը 28․10․2017

Գյուտարարների ակումբի հերթական հանդիպումը 28․10․2017

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1268&lang=hy

Աղակալած և չօգտագործվող հողերի վերականգնման հայ գյուղատնտեսի պարզ ու հասարակ ծրագիրը

Աղակալած և չօգտագործվող հողերի վերականգնման հայ գյուղատնտեսի պարզ ու հասարակ ծրագիրը

«Նոյյան Տապան»-ի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է գյուղատնտես, ազատամարտիկ Խաչատուր Խաչատուրյանը։

Հաղորդումը վարում է «Նոյյան տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։

Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1613&lang=hy

Էմիկ Ավագյան

Էմիկ Ավագյանը ավտոմատ հաշմանդամասայլակի գյուտի հեղինակն է։

Այսօր շատերը խոսում են հասարակությանը սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց անհրաժեշտության մասին, սակայն քչերը գիտեն հասարակությանը հենաշարժիչ համակարգի բարդություններ ունեցող մարդկանց ինտեգրման հարցում ազգությամբ հայ նշանավոր ֆիզիկոս Էմիկ Ավագյանի ունեցած մեծ ներդրման մասին: Նա հանդիսանում է շնչով կառավարվող համակարգչի և հաշմադամի սայլակը մեքենան տեղավորելու մեխանիզմի հեղինակը։
Էմիկ Ավագյանի գլխավոր գյուտերից մեկը համարվում է ավտոմատ հաշմանդամասայլակի գյուտը, որը ձեռքով կառավարվող սայլակը փոխարինեց ավտոմատ կառավարվողի: Հարկ է նշել, որ Էմիկ Ավագյանի բազմաթիվ հայտնագործություններ կապված են եղել հենց իր առողջական խնդիրների հետ:
Էմիկ Ավագյանը ծնվել 1924 թվականին է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում՝ ցերեբրալ պարալիչի ախտորոշմամբ: Էմիկին անհրաժեշտ բժշկական օգնության համար՝ Ավագյանների ընտանիքը Պարսկաստանից տեղափոխվում է Ռուսաստան, ապա Գերմանիա և ի վերջո հաստատվում է Նյու-Յորքում։ Չնայած առողջական վիճակին, Ավագյանը կարողացավ ստանալ բարձրագույն կրթություն Էվրիկա քոլեջում՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում։ Նա հետագայում ուսումը շարունակում է Կոլումբիայի համալսարանում և ստանում մագիստրոսի աստիճան։


Ուսանողության տարիների ընթացքում Ավագյանը հաղորդակցման խնդիրներ է ունեցել մեքենագրուհու հետ, ով գրառումներ էր անում նրա համար: Այսպես, Ավագյանի հայտնի գյուտերից մեկը դարձավ շնչառությամբ ղեկավարվող տպագրիչ մեքենան։
Էմիկ Ավագյան 1961 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի մրցանակին՝ հաշմանդամների կյանքը բարելավելու և հասարակությանն ինտեգրելու գործում ունեցած մեծ ներդրման համար: 1963 թվականին Էմիկն Իրանի շահի կողմից արժանացել է թագավորական մեդալի, 1976 թվականին Հայկական երկուհարյուրամյա կոմիտետի կողմից՝ գիտական ոլորտում առաջատար փորձի համար մրցանակի, 1979-ին ԱՄՆ-ի ամենահին ինժեներական Tau Beta Pi համակցությունը պարգևատրել է «Ինժեների նշանավոր մրցանակով»: 1996 թվականին Էմիկ Ավագյանը արժանացել է Էվրիկա քոլեջի դոկտորի աստիճանի պաշտոնական շքանշանի:
Էմիկ Ավագյանը մահացել է 2013 թվականին Մասսաչուսեթսում, որտեղ ապրում էր կնոջ՝ Էննի հետ:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1600&lang=hy

Ռեյմոնդ Դամադյան

 Ռեյմոնդ Վահան Դամադյան (անգլ. Raymond Damadian, ծնվել է 16 մարտի 1936) —մագնիսական ռեզոնանսային պատկերավորման գյուտարարներից մեկը։

Ռեյմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թվականի մարտի  16-ին հայկական ընտանիքում ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Մելվիլ քաղաքում։ 1956 թվականին ստացել է մաթեմատիկայի  բակալավրի աստիճան Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում (University of Wisconsin-Madison), ավելի ուշ՝  1960  թվականին, Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի Բժշկական քոլեջի դոկտորի աստիճան։ Վաղ հասակում նաև զբաղվել է արվեստով, ջութակ նվագել։

1971 թվականին Հարվարդի ասպիրանտ Դամադյանը Science ամսագրի  հոդվածում հայտնում է, որ ուռուցքները և նորմալ հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում միջուկային մագնիսական ռեզոնանսին։ Նա առաջինն է առաջարկել օգտագործել այդ մեխանիզմը քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սակայն գիտնականի սկզբնական աշխատանքները անհաջողության են մատնվում։ 1974 թվականին Դամադյանը ստանում է առաջին արտոնագիրը չարորակ ուռուցքների ախտորոշման համար մագնիսական ռեզոնանսային պատկերավորման ոլորտում։ Արտոնագիրը ստացվել էր «քաղցկեղի տեղայնացումը որոշելու համար մարդու օրգանիզմի դիտարկման» համար ՄՌՊ-ի կիրառման նպատակով։ Սակայն այդ դիտարկման արդյունքում պատկերի արտադրանքի կոնկրետ մեթոդ չէր որոշվել։

1978 թվականին Դամադյանը հիմնադրում է սեփական FONAR ընկերությունը ՄՌՊ-ի սRaymond Damadianքաներներ արտադրելու համար։ Դամադյանի «Կենտրոնացված ոլորտային  տեխնոլոգիան», սակայն, ստացվում է պակաս արդյունավետ, քան

Մենսֆիլդի և Լոտերբուրի գրադիենտի մոտեցումը, իսկ վաճառքի ծավալները չեն արդարացնում սպասելիքները։ Դամադյանը ավելի ուշ համագործակցում է փոխպատվաստված սրտի ռիթմավարի գյուտարարներից մեկի՝ Ուիլսոն Գրեյթբաթչի (Wilson Greatbatch) հետ ՄՌՊ-ով կարդիոստիմուլյատորի (սրտի ռիթմավարի) ստեղծման նպատակով։ Դամադյանը հայտնագործել է ՄՌՊ-ի «կայուն համակարգ» ‰ և ունի 15 ՄՌՊ կենտրոն ԱՄՆ-ում։

1988 թվականին Դամադյանը ստանում է Տեխնոլոգիայի ոլորտի Ազգային շքանշան։  «Ամբողջ մարմնի համար» առաջին օրիգինալ սքաները այժմ գտնվում է Գյուտարարների փառքի սրահի ազգային պատկերասրահում  (ք․Ագրոն, Օհայո նահանգ, ԱՄՆ)։ Նրա աշխատանքները ճանաչում են ձեռք բերել ԱՄՆ մի շարք համալսարաններում։  2001 թվականին նա ստացել է Lemelson-MIT մրցանակը ՝ որպես «մարդ, ով հայտնագործել է ՄՌՊ սքաները»։

2003 թվականին բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանանում Պիտեր Մենսֆիլդը և Փոլ Լոտերբուրը ՄՌՊ-ի հետ կապված իրենց բացահայտումների համար։ Ու թեև Նոբելյան կանոնները թույլ են տալիս կիսել մրցանակը երեքի միջև,  Դամադյանը մրցանակակիր չի ճանաչվում։ Վեճն այն մասին, թե ով ինչ դեր է խաղացել ՄՌՊ-ի զարգացման գործում, շարունակվում է երկար տարիներ։ 2002 թվականին Դամադյանը հայտարարում է «Եթե ես ծնված չլինեի, ՄՌՊ-ն գոյություն կունենա՞ր։  Չեմ կարծում։ Իսկ եթե Լոտերբուրը չլինե՞ր։ Ես, վաղ թե ուշ, կհասնեի հարցի բուն էությանը»։

Ի աջակցություն Դամադյանին՝ հանես են եկել հայտնի փորձագետներ Ջոն Տ․ Ուադսոնը, Յուդժին Ֆեյջելսոնը, Ադրիան Պարսեգյանը, Դևիդ Ստարկը, Ջեյմս Մատսոնը և այլոք։

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1595&lang=hy

Լյութեր Ջորջ Սիմջյան

Բանկոմատների գյուտի հեղինակը ծագումով հայ ամերիկացի Լյութեր Ջորջ Սիմջյանն է:

Գիտնական Սիմջյանն առաջին բանկոմատը ստեղծել է 1939 թվականին։ Հետաքրքիրն այն է, որ նա իր գյուտն առաջարկել է «City Bank of New York»-ին, որը կես տարի անց վերադարձրել է մեքենան. չի գնահատել սարքի հնարավորությունները:

Նրա ստեղծածը միայն մի բանով էր տարբերվում այսօրվա բանկոմատներից։ Այն կապված չէր բանկի հետ, հետևաբար կանխիկ գումար էր տրամադրում, բայց այն դուրս չէր գրում հաշվեհամարից։

«Թվում է՝ բանկոմատներից օգտվում են միայն թղթախաղ խաղացողներն ու մարմնավաճառները, որոնք չեն ցանկանում անձամբ տեսնել գանձապահին»,- մի առիթով ասել է Սիմջյանը:

Լյութեր Սիմջյանը ԱՄՆ-ում մի քանի գյուտի, մոտ 200 արտոնագրի հեղինակ է: Հենց Սիմջյանն է արտոնագրել թղթադրամի, հետո արդեն 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Բանկոմատի ստեղծման երկրորդ փորձն էլ կատարել է շոտլանդացի Ջոն Շեփարդ-Բարոնը։ Այն դրամական միջոցները տալիս էր չեքի դիմաց, որն էլ անհրաժեշտ էր նախապես ստանալ բանկում:

Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է 1905 թվականին` Այնթափում: Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանիքը կորցնելուց հետո տեղափոխվել է Բեյրութ, հետո` Մարսել։ 1920թ. նա հայտնվել է ԱՄՆ-ում:

15 տարեկանից Լյութեր Սիմջյանն աշխատել է որպես լուսանկարիչ։ 1928 թվականին դարձել է լուսանկարչական բաժանմունքի տնօրենը և ստեղծել նկարների մանրադիտակի լուսարձակը։

Սիմջյանն առևտրային հաջողություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը։ Վերջինն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում` գնահատելու ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1591&lang=hy

Արտեմ Միկոյան

Ճարտարագետ
Ծնվել է՝ 05/08/1905 – Մահացել է՝ 09/12/1970

ՄԻԿՈՅԱՆ Արտեմ Հովհաննեսի [23.7(5.8). 1905, գ. Սանահին (այժմ՝ ՀՀ Ալավերդի քաղաքի շրջագծում) – 9.12.1970, Մոսկվա], ավիակոնստրուկտոր: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1959), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ՝ 1953-ից), ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ (1967), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1957): Ա. Ի. Միկոյանի եղբայրը: Ավարտել է Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան (1936): 1940–70-ին՝ ինքնաթիռաշինության փորձարար ԿԲ հիմնադիր-պետ (կոչվել է Միկոյանի անունով):

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Միկոյանի (Գուրվիչի հետ) ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ–1, ՄիԳ–3 կործանիչները, ԽՍՀՄ առաջին հրթիռակիր ՄիԳ–19, եռանկյուն թևով ՄիԳ–21, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ–23 գերձայնային կործանիչ ինքնաթիռները: Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է: Միկոյանի գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել են 55 համաշխարհային ռեկորդներ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված: ՄիԳ մակնիշի (բազմաթիվ ձևափոխություններով) ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ամենալայն կիրառումն ունեն աշխարհում (կառուցվել է այդ մակնիշի մոտավորապես 60 հազար ինքնաթիռ և արտահանվել աշխարհի շուրջ 40 երկիր): Միկոյանի անվան փորձարարական ԿԲ-ում (այժմ՝ Միկոյանի անվան ճարտարագիտական կենտրոն) մշակվել է ինքնաթիռների շուրջ 200 նախագիծ, ստեղծվել ավիացիոն և հատուկ տեխնիկայի ավելի քան 120 նմուշ:

Լենինյան (1962) և ԽՍՀՄ Պետական (1941, 1947, 1948, 1949, 1952, 1953) մրցանակներ:
ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1950–70):
Միկոյանի անունով են կոչվել Մոսկվայի մեքենաշինական գործարանը և փողոց Երևանում:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1587&lang=hy

Բիոսկոպ․ Հայ գիտնականների նոր, սենսացիոն գյուտը

«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրերն են Կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի լաբորոտորիայի վարիչ Ռաֆիկ Սարգսյանը եւ նույն լաբորատորիայի ավագ գիտաշխտող Արմեն Մանուկյանը։

Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ամերիկայի հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուկյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուկյան խմբում։ Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1265&lang=hy

Ալիքային փոխանցմամբ աշխատող նորարար ռեդուկտոր

Գյուտի հեղինակն է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արա Ամիրյանը

 

 

 

 

 

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1252&lang=hy

Արա Ամիրյանի ալիքային փոխանցումը

«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արա Ամիրյանը։

Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուկյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուկյան խմբում։

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1250&lang=hy

Ներքին այրման ռոտորային շարժիչ

Գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Մանասարյանը նորարարական  ներքին այրման ռոտորային շարժիչի հեղինակն է։

Ռ Ո Տ Ո Ր Ա Յ Ի Ն     Շ Ա Ր Ժ Ի Չ

Եթե անշարժ իրանի արտաքին տրամագիծը հավասար է Ф=400 մմ, իսկ լայնության 120 մմ, մեկ խցի աշխատանքային ծավալը հավասար կլինի Vh = 0,3 լ, իսկ թիակի պտտման միջին շառավիղը Rср = 0,16 մ:
Այս դեպքում շարժիչի լրիվ զանգվածը չի գերազանցի 100 կգ:
Եթե պտուտաթվերը հավասար լինեն n = 2000 պտ/րոպ, ապա շարժիչի էֆեկտիվ հզորությունը և ոլորող մոմենտը կկազմեն համապատասխանաբար Ne ≈ 500 կՎտ և Мкр. ≈ 2500Նմ:

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1242&lang=hy

Գրիգորի Մանասարյանի ներքին այրման ռոտորային շարժիչը

Հուլիսի 5-ի՝ AABC ամերիկյան-հայկական հեռուստատեսությամբ, www.nt.am կայքով եւ «Նոյյան տապանի» ֆեյսբուքյան էջով առցանց հեռարձակվեց «Նոյյան Տապան»-ի «Նորարար Հայաստան» հաղորդաշարը , որտեղ ներկայացվեց հաղորդման հյուրի՝ գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Մանասարյանի ներքին այրման ռոտորային շարժիչը։ Քննարկվեց նաեւ այն հարցը թե ինչո՞ւ հայ գյուտարարների գյուտերն ու հայտնագործությունները հայ իրականության մեջ պահանջված չէ։

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1235&lang=hy

Լեւոն Բեկլարյան․ Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ գիտնականները հսկայական ներուժ ունեն

Նոյյան տապանի հարցազրույցը Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, մաթ․գիտ․ դոկտոր, պրոֆեսսոր Լեւոն Բեկլարյանի հետ

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1232&lang=hy

«Նորարարական տեխնոլոգիա․ հայկական «Հացաթան» խմորիչով պատրաստված առողջարար և բնական հաց»


Երևան-Լոս Անջելես ուղիղ հեռուստակամրջի հունիսի 21-ի հյուրը կենսոտեխնոլոգ, ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սելիմյանն էր:

AABC ամերիկյան հեռուստատեսությամբ և www.nt.am կայքով առցանց հեռարձակվող «Նոյյան Տապան» հաղորդաշարի շրջանակներում քննարկվեց «Նորարարական տեխնոլոգիա․ հայկական «Հացաթան» խմորիչով պատրաստված առողջարար և բնական հաց» թեման:

Փաստորեն Հայաստանում առաջին անգամ արտադրվել են հեղինակային հացատեսակներ, որոնց մեջ հացաթանն օգնում է խմորիչին, որ այն իր գործառույթը բնականոն ձևով կատարի, հացաթխման ժամանակ քայքայվի և պատրաստի հացին չանցնի: Հացաթանը հնարավորություն է տալիս նաև նվազեցնել օգտագործվող խմորասնկերի քանակը: «Սելիմյան հացը» սովորական հացից տարբերվում է նաև հաճելի համով ու հոտով, որ ստացվում է ոչ թե քիմիական բարելավիչներով, այլ խմորի մեջ օգտագործվող ածիկի շնորհիվ նաև։ Առանց հիշյալ «բարելավիչներից» որևէ մեկի օգտագործման, բիոհացը հաճելի գույն ունի։ Մանրամասները` տեսանյութում:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1230&lang=hy

«Հացաթան» նորարար խմորիչով պատրաստված առողջարար և բնական հաց

Գյուտի հեղինակը  կենսոտեխնոլոգ, ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սելիմյանն է:

Փաստորեն Հայաստանում առաջին անգամ արտադրվել են հեղինակային հացատեսակներ, որոնց մեջ հացաթանն օգնում է խմորիչին, որ այն իր գործառույթը բնականոն ձևով կատարի, հացաթխման ժամանակ քայքայվի և պատրաստի հացին չանցնի: Հացաթանը հնարավորություն է տալիս նաև նվազեցնել օգտագործվող խմորասնկերի քանակը: «Սելիմյան հացը» սովորական հացից տարբերվում է նաև հաճելի համով ու հոտով, որ ստացվում է ոչ թե քիմիական բարելավիչներով, այլ խմորի մեջ օգտագործվող ածիկի շնորհիվ նաև։ Առանց հիշյալ «բարելավիչներից» որևէ մեկի օգտագործման, բիոհացը հաճելի գույն ունի։ Մանրամասները` տեսանյութում:

 

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1256&lang=hy

Վահան Համազասպյան. «Արևային էներգիայի օգտագործման նոր հնարավորությունները»

Հունիսի 7-ին ժամը 10.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ հեռուստահաղորդում՝ «Արևային էներգօգտագործման նոր հնարավորությունները» թեմայի շուրջ։

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1227&lang=hy