Category: Գիտության նորություններ

Վահան Համազասպյան. «Արևային էներգիայի օգտագործման նոր հնարավորությունները»

Հունիսի 7-ին ժամը 10.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ հեռուստահաղորդում՝ «Արևային էներգօգտագործման նոր հնարավորությունները» թեմայի շուրջ։

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1227&lang=hy

Գյումրիում բացվել է 10-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան

Հունվարի 25-ին Գյումրու «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: «ԱրՄաթը» համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով և ռոբոտաշինության դետալներով: Խմբակ-լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով: Գյումրու և հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ յուրացնելով ռոբոտաշինության և ծրագրավորման ժամանակակից հմտություններ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ապահովում է նաև պրակտիկ հմտությունների, ստեղծագործականության զարգացում, ստեղծում Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների հետ շփման և աշխատելու արդյունավետ հարթակներ: Երեխաների համար կազմակերպվում են նաև տարբեր խրախուսական մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ և այլն: Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1214&lang=hy

Հայ ինժեներների մշակած ջերմային էներգիայի կուտակիչները կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը

Հինգ տարի է պահանջվել «ԷԼՕ» նորարական տեխնոլոգիական ՓԲԸ-ի ինժեներարական խմբից ստեղծելու բարձր պոտենցիալային, փոքրածավալ և բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ, որոնք կարելի է օգտագործել արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման, էներգետիկայի, սարքաշինության ճշգրիտ ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Այս մասին «Նոյյան Տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի` «Գյուտարարների ակումբ»-ի հերթական քննարկման ժամանակ տեղեկացրեց ակումբի անդամ, «Էլեկտրոնստանդարտ» ՀԳՀԻ ՓԲԸ ղեկավար Սամվել Թադևոսյանը: Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=131&lang=hy

Հայ գյուտարարը ներկայացրել է նոր, հեղափոխական սարքավորումներ և տեխնոլոգիաներ

«Նոյյան Տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի` «Գյուտարարների» ակումբի անդամ, ինժեներ-հետազոտող Արմեն Ադամովը փետրվրարի 13-ին տեղի ունեցած Գյուտաարների ակումբի հերթական հանդիպման ժամանակ ներկայացրեց նոր սարքավորումներ և տեխոլոգիաներ:

Ինչպես տեղեկացրեց գյուտարարը, խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Ադամովի վառարանին», «Ադամովի աշտարակին», «Դետոնացիոն պիրոլիզի» տեխնոլոգիային և Նոր սառեցնող տեխնոլոգիաներին: Ներկայացնելով վերոնշյալ նորարարությունները, Ա. Ադամովն ընդգծեց, որ ինքը հիմնականում ուսումնասիրում է այրումը, դետոնացիան, պայթուցիկ գործընթացները, սառեցման ստացումը: Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=127&lang=hy

Արևային գործարանների նոր ծրագիրը կարող է ընդմիշտ փակել ռուսական շուկան թուրքական գյուղմթերքի համար. գյուտարար

Ռուս-թուրքական վատ հարաբերությունների պատճառով Թուրքիան Ռուսաստանում կորցրել է չրեղենի շուկան, ուստի հայ գյուտարարները փորձում են օգտվել ստեղծված պատմական պահից, ակտիվորեն համագործակցել Իրանի հետ` համատեղ ստեղծելով արևային գործարաններ: Ինչպես հունվարի 30-ին Գիտությանը, նորարա
րական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի կազմակերպած «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Համազասպյանը, արևային գործարաններում վերամշակված չրերն ու քաղցրավենիքը մեկ-երկու տարում կարող են գրավել ոչ միայն ռուսական, այլև եվրոպական շուկան:

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=125&lang=hy

Հայ երիտասարդ գյուտարարները կարող են աշխարհում մրցունակ նախագծեր և գյուտեր մշակել

«Հայաստանում երիտասարդ գյուտարարները մեծ ներուժ և շատ խելացի գաղափարներ ունեն, որոնք անհրաժեշտ է գնահատել և նպաստել դրանց զարգացմանը»,- համոզված են Հայաստանի երիտասարդ գյուտարարները:
Գյուտարար երեխաների օրվա կապակցությամբ հունվարի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում երիտասարդ գյուտարարներ Անի և Լևոն Ասատրյաններն ու Արշակ Խաչատրյանը սեփական օրինակով ցույց տվեցին, որ մեծ ցանկության և համապատասխան հնարավորությունների դեպքում կարող են մշակել աշխարհում մրցունակ նախագծեր և գյուտեր:

19-ամյա Անի Ասաատրյանի փոխանցմամբ` ինքը մի շարք ռոբոտների հեղինակ է, դրանցից նա առանձնացնում է հատկապես «Սահմանապահ Տուռել» ավտոմատ կամ հեռակառավարվող ոբոտը, որը նախատեսված է սահմաններում զինվորներին փոխարինելու համար:

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=123&lang=hy

Հայ գյուտարարի արևային մշակմամբ հայկական սուջուխի արտադրությունը հնարավոր է կազմակերպվի ԱՄՆ-ում

26-11-2015 

Էներգախնայողության և արևային էներգիայի կիրառման խնդիրներին նվիրված կիևյան վերջին միջազգային սիմպոզիումի ընթացքում Հայաստանի կողմից ներկայացված արևային էներգախտացուցիչներն արաժանացել են մեծ ուշադրության, իսկ դեկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք գիտաժողովի ընթացքում քննարկվելու է «Հելիոֆիկացիայի» գաղափարը:

Ինչպես նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գծով գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, ինքը որպես ծրագրի հեղինակ դեմ է, որպեսզի Հայաստանում մշակված արևային տեխնոլոգիաները դուրս գան դրա ահմաններից:
Ըստ նրա` Հելիոֆիկացիայի ծրագիրը ստեղծվել է առաջին հերթին Հայաստանի համար և հանուն Հայաստանի, սակայն այն Հայաստանում կյանքի չի կոչվում, ուստի իրենք ստիպված են դիմել այլ երկրների:
«ՀՀ Էներգետիկայի նախարարությունն իր բոլոր ղեկավարներով ամեն կերպ խոչընդոտում է ծրագրի իրականացմանը»,- ասաց Վ. Համազասպյանը` պետական պաշտոնյանների նման անտարբերությունը որակելով որպես պետական դավաճանություն:

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=121&lang=hy

Հայ մասնագետները փորձում են Հայաստանում ներդնել Էկոտան յուրօրինակ նախագիծ

Հայաստանում փորձ է արվում ներդնել Էկոտան յուրօրինակ նախագիծ, որը կարող է հեղաշրջում մտցնել շինարարական տեխնոլոգիաների և տնաշինության ոլորտում:

Այս մասին Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացման և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան» հիմնադրամի նախաձեռնած «Գուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց շվեդական «Սոլթեք» ընկերության Հայաստանյան ներկայացուցիչ «Արսմարթսիմ» ՍՊԸ -ի տնօրեն Նորայր Հովակիմյանը:
Ըստ նրա` 50 հազար դոլարի սահմաններում կարելի է ունենալ նորագույն տեխնոլոգիաների, լիարժեք ջերմամեկուսացման և այլընտրանքային էներգիայի կիրառմամբ ստեղծվող էկոտուն, որն ավելի էֆեկտիվ է ինչպես առողջության, այնպես էլ ընթացիկ ծախսերի խնայողության տեսանկյունից:

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=119&lang=hy

«Նոյյան Տապան» Հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» անդամները հանդիպել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներին

Untitled-1Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի շրջանակներում գործող «Գյուտարարների ակումբի» անդամ գիտնականները հնարավորություն ունեցան երկրի պաշտպանությանն ուղղված իրենց առաջարկները և լուծումները ներկայացնել ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնյաներին՝ հեռանկարային համագործակցության նպատակով:

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=117&lang=hy

Գյուտարարների ակումբի քննարկումները շարունակվում են

Untitled11 1Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան« հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ 120-ից ավելի գյուտերի հեղինակ Լեոնիդ Պետրոսյանը:
Նա ակումբում հավաքված գյուտարարներին ներկայացրեց իր երեք առաջարկները, որոնցից առաջինը վերաբերում էր պանելային շինարարությանը, երկրորդը` գմբեթային ծածկերին և երրորդը`բազալտե հումքից ստացված թելերից գործված ցանցերին, որոնք կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ:
Գիտնականի առաջարկած պանելային շինարարությունը հնարավորություն կտա հանրությանը խնայել բնակարանների ջերմային էներգիայի շուրջ 80 տոկոսը: Նրա պնդմամբ, պանելային շինարարության դեպքում, երբ բնակարանների արտաքին պատերն ունեն ծակոտիներ, ավելի հեշտ է լինում պահպանել ջերմությունը:
Անդրդառնալով գմբեթային ծածկերին` Լ. Պետրոսյանը նշեց, որ իր գծագրած գմբեթային ծածկը գործված է լինելու ամրաններից, իսկ տրամագիծը` 46 մետր է, ինչն սովորականից ավելի մեծ է և էժան: Գյուտարարն ասաց, որ այդ գմբեթային ծածկը կարելի է օգտագործել օրինակ կրկեսի շենքի դեպքում:
Լ. Պետրոսյանի խոսքով` իր բազմաթիվ գյուտերից հատկապես առաջնային և կարևոր նշանակություն ունի բազալտե ցանցերը, որոնք գյուղաբնակներին հնարավորություն կտան արդյունավետորեն պայքարել ցրտի, կարկուտի, անգամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ:
Նրա տեղեկացմամբ` մեկ հեկտար հողատարածք նման ցանցով պատելու համար տնտեսավարողից պահանջվելու է մոտ 12 հազար 400 դոլար: Գիտնականը պնդում է, որ ավելի մատչելի գնով տեղադրված ցանցերը պակաս արդյունավետ են լինելու: Լ. Պետրոսյանը նշեց, որ խաղողի այգիների և պտղատու ծառերի համար առաջարկվող ցանցերը տարբեր են: Գյուտարարը միևնույն ժամանակ նշեց, որ իր առաջարկաց բազալտե ցանցերի առանց փորձարկման անմիջական կիրառելը ճիշտ չէ։
Լ. Պետրոսյանի զեկույցից հետո ակումբի անդամները քննարկեցին մի շարք կազմակերպչական հարցեր և որոշեցին, որ հաջորդ հանդիպմանը որոշելու են ակումբի կառուցվածքը:

– See more at: http://nt.am/am/news/208072/#sthash.1pKaEkim.dpuf

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=116&lang=hy

ՀՀ իշխանությունները սովորաբար խուսափում են հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումից, բայց դրա համար ստիպված են լինելու բացատրություն տալ

«Գիտության աջակցման հիմնադրամի» գյուտարարների ակումբն այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում կազմակերպել էր իր երրորդ հավաքը: Բանախոսը Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն էր: Նա անդրադարձավ և իրենց նոր հաջողություններին, և հիշյալ ծրագրի իրականացման հարցում առկա խոչընդոտներին: Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=114&lang=hy

Արևային տեխնիկայի մասայական օգտագործումը կնպաստի էլեկտրաէներգիայի գնի նվազեցմանը. Վահան Համազասպյան

Untitled 1«Արևային տեխնիկայի օգտագործումը տնտեսության մեջ և մասնավոր հատվածում խթանելու է ոչ միայն Հայաստանի տնտեսության և արդյունաբերության զարգացումը, այլև նպաստելու է ոլորտում մրցակցության առաջացմանը»,- Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան տապան» հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց« Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը։

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=113&lang=hy

Գյուտարարների ակումբի հերթական հանդիպումը

«Նոյյան տապան» հիմնադրամի Գյուտարարների ակումբի հերթական քննարկումը կկայանա մայիսի 30-ին ժամը 12:00-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում:

20150516 120636 NTap gyut

Թեման՝ «Հայաստանի գյուղատնտեսության խնդիրները և զարգացման հեռանկարները»։ Զեկուցումով հանդես կգա Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխտանքային խմբի ղեկավար, տեխ. գիտ. թեկնածու Ստեփան Խոյեցյանը, ով կներկայացնի նաև տեղական հումքով պարարտանյութի արտադրության կազմակերպման հնարավորւթյունների, ձեռք բերումների սեփական ծրագիրը։

 

Քննարկումը բաց է, մասնակիցությունը ազատ:

 

20150516 122030 NTap gyut

Քննարկումը կվարի «Նոյյան Տապան» Հիմնադրամի տնօրեն, փիլ. գիտ. թեկնածու Տիգրան Հարությունյանը։

 

Քննարկումը կհեռարձակվի առցանց։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-351124 հեռախոսահամարով։

 

 

 

 

 

 

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=97&lang=hy