Author's posts

Ծովի ջրից քաղցրահամ ջուր ստանալու նոր տեխնոլոգիա՝ առանց  արտաքին էներգիայի աղբյուրի օգտագործման

 водаԽմելու ջրի խնդիրը

Հայտնի փաստ է, որ երկրագնդի 70 % ծածկված է ջրով, սակայն այդ ջրի միայն 3 % է պիտանի խմելու համար: Այդ է պատճառը, որ աշխարհի բազմաթիվ երկրներում սուր կերպով դրված է քաղցրահամ ջրի պակասի խնդիրը, եւ մարդիկ մշտապես փորձում են գտնել մեթոդներ ծովի ջուրը աղազերծելու եւ քաղցրահամ դարձնելու համար:

Առկա լուծումները

Ծովի ջրի  աղազերծման բոլոր մինչ այժմ հայտնի եւ օգտագործող եղանակները՝ այդ թվում եւ քիմիականէլեկտրոքիմիական, ուլտրաֆիլտրացիայի,  սառեցման,  թորման,  եւ այլ մեթոդները  խիստ էներգատար և ծախսատար են:

  Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1020&lang=hy

Ածխաթթու գազի փոխարկում այրվող գազերի միախառնուրդի

Untitled-3Ածխաթթու գազի փոխարկումը այրվող գազերի միախառնուրդի՝ նորարարական բակումնային տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս լուծել ածխաթթու գազի արտանետումների պրոբլեմը ամբողջ աշխարհում։

2016 թ․ հոկտեմբերի 18-ին անցկացվեց առաջին փորձարկումը։

Փորձարարական սարքավորման մեջ բաղ թողնվեցին բալոններոջմ գտնվեղ ածխաթթու գազը եւ ազոտ 1։9 հարաբերությամբ։

Այս եղանակով փորձ էր արվում սարքավորում մտնող գազերի խառնուրդը մետ
եցնել այրվող ածխաջրածինների այրման արգասիքներին։ Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=953&lang=hy

Գյումրիում բացվել է 10-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան

Հունվարի 25-ին Գյումրու «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: «ԱրՄաթը» համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով և ռոբոտաշինության դետալներով: Խմբակ-լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով: Գյումրու և հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ յուրացնելով ռոբոտաշինության և ծրագրավորման ժամանակակից հմտություններ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ապահովում է նաև պրակտիկ հմտությունների, ստեղծագործականության զարգացում, ստեղծում Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների հետ շփման և աշխատելու արդյունավետ հարթակներ: Երեխաների համար կազմակերպվում են նաև տարբեր խրախուսական մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ և այլն: Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1214&lang=hy

Հովհաննես Ադամյան

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է: (Հատուկ ընդգծենք, որ գունավոր հեռուստացույցը ժամանակագրորեն ավելի վաղ է ստաղծվել, քան սեւ-սպիտակը, եւ հետեվաբար Ադամյանը ոչ միայն գունավոր հեռուստացույցի, այլ ընդհանրապես հեռուստատեսության հիմնադիրն է )։
Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում: Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը: Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում` նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում: Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում: Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ:
Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը): 1913 թ-ի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Սանկտ Պետերբուրգում: Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտական փորձերը:
Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925թ-ին Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թ-ին:
1945–51 թթ-ին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53 թթ-ին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար:
Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների: Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները: Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ: Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է:
Ադամյանի աճյունը 1970 թ-ին Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից փոխադրվել է Երևանի քաղաքային պանթեոն:
Հովհաննես Ադամյանի անունն է կրել Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1582&lang=hy

Քարածխի այրման նորարարական տեխնոլոգիա առանց արտանետումների եւ լրացուցիչ էներգիայի օգտագործման

 Smoke billows from several chimneys at a factory in Jilin, in north China's Jilin province on November 29, 2009. The EU said on November 30 cataclysmic climate change cannot be averted without Chinese leadership, as the two sides wrapped up a summit with China defending its efforts against global warming. CHINA OUT AFP PHOTO (Photo credit should read AFP/AFP/Getty Images)

«Նոյյան տապան» հիմնադրամը ներկայացնում է նորարարական-բեկումնային տեխնոլոգիաներ՝  ուղղված  այրման վնասակար արգասիքները մթնոլորտ դուրս նետելու փոխարեն դրանցից օգտակար քիմիական նյութեր ստանալուն ինչպես նաեւ  ածխաջրածինային վառելիքի խնայողությանը։

Հիմնադրամն ունի մշակումներ բնական գազի եւ այլ ածխաջրածինների այրման արգասիքները այլ օգտակար նյութերի, այդ թվում հեղուկ վառելիքի  փոխարկելու, այրվող վառելիքը էապես խնայելուն ուղղված մի շարք նորարարական եւ բեկումնային սեփական տեխնոլոգիաներ, որոնք պատրաստվում են շուկա մտնել։

 

Ա-5 համակարգ

 

Ա-5 տեխնոլոգիական շղթան նախատեսված է քարածխի այրման համար եւ այդ այրումից առաջացած ծխագազերի փոխարկմանը ադյունաբերության եւ տնտեսության մեջ պահանջված քիմիական նյութերի։ Գործում է առանց այդ նպատակով լրացուցիչ էներգիայի ծախսումների։

Ա-5 համակարգը քարածխի այրման հիման վրա կառուցված տեխնոլոգիական համակարգ է, որն ընդհանրապես բացառում է արտանետումնեը դեպի մթնոլորտ եւ հնարավորություն է տալիս նպատակային ջերմային էներգիայից բացի ստանալ մի շարք քիմիական օգտակար նյութեր, այդ թվում ջրածին  (H2), ազոտ (N2), ազոտական թթու (HNO3), ծծմբական թթու (H2SO4), մեթանոլ (CH3OH) եւ այլն… Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=873&lang=hy

Բնական գազի (մեթանի) այրման նորարարական տեխնոլոգիա առանց արտանետումների եւ լրացուցիչ էներգիայի օգտագործման

carbon-capture-2«Նոյյան տապան» հիմնադրամը ներկայացնում է նորարարական-բեկումնային տեխնոլոգիաներ՝  ուղղված  այրման վնասակար արգասիքները մթնոլորտ դուրս նետելու փոխարեն դրանցից օգտակար քիմիական նյութեր ստանալուն ինչպես նաեւ  ածխաջրածինային վառելիքի խնայողությանը։

Հիմնադրամն ունի մշակումներ բնական գազի եւ այլ ածխաջրածինների այրման արգասիքները այլ օգտակար նյութերի, այդ թվում հեղուկ վառելիքի  փոխարկելու, այրվող վառելիքը էապես խնայելուն ուղղված մի շարք նորարարական եւ բեկումնային սեփական տեխնոլոգիաներ, որոնք պատրաստվում են շուկա մտնել։

 

 

Ա-6 համակարգ

 

 Ա-6 տեխնոլոգիաների շղթան նախատեսված է բնական գազի (մեթանի)  այրման ժամանակ այրվող գազի 35-45% խնայման եւ այդ այրումից առաջացած ծխագազերի փոխարկմանը ադյունաբերության եւ տնտեսության մեջ պահանջված քիմիական նյութերի։ Գործում է առանց այդ նպատակով լրացուցիչ էներգիայի ծախսումների։

Ա-6 համակարգը բնական գազի (մեթանի) այրման հիման վրա կառուցված տեխնոլոգիաների շղթա է, որն ընդհանրապես բացառում է արտանետումնեը դեպի մթնոլորտ եւ հնարավորություն է տալիս նպատակային ջերմային էներգիան ստանալ 35-45% ավելի քիչ մեթան ծախսելով, բացի դրանից ստանալով մի շարք քիմիական օգտակար նյութեր, այդ թվում ջրածին  (H2), ազոտ (N2), ազոտական թթու (HNO3), մեթանոլ (CH3OH) եւ այլն… Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=861&lang=hy

Բնական գազով աշխատող խնայողական (50 % եւ ավելի) նորարար փոխարկիչ-կաթսա

a-1.photo«Նոյյան տապան» հիմնադրամը ներկայացնում է նորարարական-բեկումնային տեխնոլոգիաներ՝  ուղղված  այրման վնասակար արգասիքները մթնոլորտ դուրս նետելու փոխարեն դրանցից օգտակար քիմիական նյութեր ստանալուն ինչպես նաեւ  ածխաջրածինային վառելիքի խնայողությանը։

Հիմնադրամն ունի մշակումներ բնական գազի եւ այլ ածխաջրածինների այրման արգասիքները այլ օգտակար նյութերի, այդ թվում հեղուկ վառելիքի  փոխարկելու, այրվող վառելիքը էապես խնայելուն ուղղված մի շարք նորարարական եւ բեկումնային սեփական տեխնոլոգիաներ, որոնք պատրաստվում են շուկա մտնել։

 

 

Ա-1 համակարգ

 

Ա-1 տեխնոլոգիական շղթայի հիման վրա պատրաստված նորարարական եւ խնայող փոխարկիչ կաթսան  նախատեսված է բնական գազի այրման համար։

Ա-1 համակարգի տեխնոլոգիական շղթայի  բոլոր հանգույցներում կիրառված են ընկերության կողմից մշակված նորարարություններ եւ սինթեզված նոր կատալիզատոր, որոնց օգտագործումն է, որ նկարագրված պրոցեսները դարձնում հնարավոր եւ տնտեսապես շահավետ։ Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=854&lang=hy

Արեւի էներգիայով աշխատող մինի-գործարան՝ չրեր ու քաղցրավենիք արտադրելու համար

30ebba952cՀելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Համազասպյանը,  առաջարկում է արևային գործարանի նախագիծ, որտեղ արեւի էներգիայով  վերամշակված չրերն ու քաղցրավենիքը մեկ-երկու տարում կարող են գրավել ոչ միայն ռուսական, այլև եվրոպական շուկան:

 
b4f827564dԱյս եղանակով  վերամշակված գյուղմթերքն կունենա բարձր որակ և ցածր ինքնարժեք: Կախված գյուղերի մեծությունից յուրաքանչյուր արևային գործարանի արժեքը կարող է տատանվել 500 հազարից մինչև 1մլն դոլարի սահամաններում, փոխարենը դրանցում արտադրված մթերքներն ամբողջ աշխարհում համարվում են էկոլոգիապես մաքուր և ունեն մեծ պահանջարկ, ինչն ինքնաբերաբար բարձրացնում է դրանց ստատուսը միջազգային շուկայում:

 

 

 

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=819&lang=hy

Ադամովի պիրոլիզի տերմիտային ռեակտորը

Untitled-1Այս թեմայով կարող եք կարդալ  “Мусорный Перпетуум” http://goo.gl/4Gx11W   Video Видео “Взрыв без топлива ” https://goo.gl/05rymw, ”Свалка мусорных идей” https://goo.gl/6g3Ctf. հողվածները

մեծածավալ հհետազոտությունների  եւ պիրոլիզի սարքավորումների հիմնովին ուսումնասիրության հիման վրա հեղինակը  առաջարկում է մի նոր գաղափարախոսություն (պայթուցիկ pyrolysis), որը հնարավորություն կտա  ստեղծել կոմպակտ, ավտոնոմ,  ինչպես նաեւ շարժական  սարքավորումներ՝ մեծ քանակությամբ կոշտ օրգանական թափոնների  վերամշակման  եւ  հարցում է արտադրել սինթետիկ նավթ եւ ջերմության, ինչպես նաեւ հնարավորության ինտեգրման սերնդի հաստատություններում.

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=811&lang=hy

Արագ Պիրոլիզի էֆեկտվ գործող մինի-գործարան

adamovԱրմեն Ադամովը առաջարկում է պատրաստել պինդ օրգանական թափոնները վերամշակող, էֆեկտիվ, շահույթ ապահովող արագ պիրոլիզի մինի գործարանի նախագիծ։ Գործարանը պինդ օրգանական թափոնները վերամշակելով կստանա նաֆթ, ջերմություն եւ էլեկտրականություն։

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=794&lang=hy

Ադամովի ուտիլիզացիոն վառարանը

Untitled-1Արմեն Ադամովի կողմից նախագծվել եւ ստեղծվել է բարձր արդյունավոտություն եւ ցածր ինքնարժեք ունեցող ցուցադրական սարքեր,  որոնք կարող են օգտագործվել  գյուղական բնակավայրերում, ֆերմաներում, հիվանդանոցներում եւ այլն՝ Պինդ օրգանական թափոնները՝ ուրպես վառելիք օգտագործելու  եւ շինությունները կամ ջերմոցները տաքացնելու համար:

Նյութն ամբողջությամ ռուսերեն բաժնում է։

Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=775&lang=hy

Գագիկ Ալավերդյան

Գագիկ ԱլավերդյանԳագիկ Ալավերդյան–  էլեկտրամեխաիկ-ինժեներ: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, Գյուտարարների հասարակական  ինստիտուտը և Լիցենզիաների և պատենդների ինստիտուտը: Աշխատում է էլեկտրոապարատներ իգործարանում որպես ավագինժեներ անվտանգության տեխնիկայի գծով:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=733&lang=hy

Ստյոպա Խոյեցյան

Ստյոպա ԽոյեցյանՍտեփան Խոյեցյան

Ինժեներ մեխանիկ, 25 գյուտերի հեղինակ, որոնք հիմնականում վերաբերում են կերարտադրության և անասնապահության մեքենայացման հարցերին:

Հանրային խորհրդի «Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի» անդամ, «Գյուղատնտեսության մեքենայացման» ԳՀԻ փոխտնօրեն, գյուտարար:

«Նոյյան տապան» հիմնադրամի Գյուտարարների ակումբի ակտիվ անդամներից է։ Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=731&lang=hy

Ազատ Սարգսյան

Ազատ ՍարգսյանԱզատ Սարգսյան– ֆիզմաթգիտությունների թեկնածու: Աշխատում է ՀՀԳԱԱ մեխանիակայի ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող: Զբաղվում է նաև առաձկանաության և էլեկտրական առաձգականության տեսության խնդիրներով: Ունի թեփով հացի վերաբերյալ գյուտ, ինչպես նաև կոմպոզիցիոն նյութերից պատրաստվող դետալների ամրության բարձրացման հետկապված գյուտի հեղինակն է:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=728&lang=hy

Էդուարդ Եգիկիսիլյով

Էդուարդ ԵգիկիսիլյովԷդուարդ Եգիկիսիլյով– հաշվիչ մեքենաների ինժեներ և կինոռեժիսոր: Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի առաջին փոխնախագահ: 23 հայկական և ռուսական ֆիլմերի բեմադրող ռեժիսոր:

 

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=724&lang=hy

Կարեն Թոխաթյան

Կարեն ԹոխաթյանԿարեն Թոխաթյան– աստղաֆիզիկոս, այժմ նաև հնագետ և մշակութաբան: Գործունեության ոլորտը վերաբերում է ժայռապատկերներին և հնագույն աստղագիտությանը:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=721&lang=hy

Հենրիկ Մխիթարյան

Հենրիկ Մխիթարյան- խիթարյանը գյուտարար է։ Ունի գյուտի 20 արտոնագիր[1]։ Գյուտերի մասին իրենց կարծիքն են հայտնել տարբեր գիտնական-գյուտարարներ[2], և նշել, որ գյուտերից մի քանիսը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ նախագահի մրցանակի։ Վախճանվել է 2016 թ․

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=719&lang=hy

Պարգև Մանուկյան

Պարգև ՄանուկյանՊարգև Մանուկյան– ինժեներ-էլեկտրիկ: Աշխատում է ՀԱՊՀ պոլիտեխնիկական համալսարանում  որպես էլեկտրաէներգետիկ ամբիոնի վարիչ: Իննը գյուտերի  հեղինակ է, որոնք վերաբերում են էլեկտրաթերմիային: Հիմնականում զբաղվում է ինդուկցիոն տաքացման և մետաղների հալեցման խնդիրներով:

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=628&lang=hy

Վահան Համազասպյան

hamՎահան Համազասպյան-տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հելիոֆիկացիայի» ծրագրի հեղինակ

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=623&lang=hy

Բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ

1Ընթացող ճգնաժամային գործընթացները, որոնք կարող են լինել նաև երկարատև և սկիզբ դառնալ, շատ երկրների համար, անկանխատեսելի բացասական հետևանքների, վկայում է այն մասին, որ աշխարհը ապրում է տեխնոլոգիական հեղափոխական փոփոխությունների նոր շրջափուլ:
Առաջատար տեխնոլոգիական զարգացումների ապահովումը, շուկայում մրցակցային իրավիճակի գնահատումը, տնտեսական գործունեության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը այն հիմնական կողմնորոշիչներն են, որոնցով ուղղորդվում են հզոր ֆինանսատնտեսական կենտրոնները, ցանկացած երկրի իշխանությունները:

Հայաստանի տնտեսությունը ունի սահմանափակ հնարավորություններ, էական կախվածություն արտաքին գործոններից, կարիք ունի խորքային վերափոխումների, մրցակցային հնարավորությունների վերագնահատման և զարգացման ուղղությունների ընտրության նորովի կողմնորոշումների:
Տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանի ղեկավարությամբ՝ ինժեներական խմբի կողմից մշակվել են նորարարական տեխնոլոգիական պրոցեսներ, որոնց արդյունքում նախագծվել և ստեղծվել են բարձր պոտենցիալային, փոքրածավալ, բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ (աշխատանքային ջերմաստիճանային տիրույթը 100-350°C և ավելի): Continue reading

Permanent link to this article: http://ntfund.nt.am/?p=1030&lang=hy