Սեպտեմբերի 7-ին ժամը 11:30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի ունեցավ տեխ. գիտ. թեկնածու, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխտանքային խմբի ղեկավար, «Գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա և մեքենա»-ի հեղինակ, «Գյուտարարների ակումբի» անդամ Ստեփան Խոյեցյանի ասուլիսը:
Թեմա. «Ներկայիս իշխանությունները կրկնում են նախկին իշխանությունների հանցավոր գործունեությունը. Արարատյան հարթավայրին պետք չէ Սեւանի ջուրը եւ ինչո՞ւ են լռում 8 մլրդ խորանարդ ջրի գոյության մասին»։
Սևանա լճում հատկապես այս տարի կապտականաչ ջրիմուռների (դրանց մի մասը թունավոր է) բուռն աճը, նշված ջրիմուռներով լճի խիստ վտանգավոր ծաղկումը Հայաստանի ղեկավարության և համապատասխան այլ պաշտոնյաների շրջանում կարծես թե առանձնապես մտահոգության տեղիք չի տալիս, եթե չասենք, որ ոմանց կողմից ընդհանրապես լռություն է: Մինչդեռ իրականում ի՞նչ վտանգ է ներկայացնում Սևանա լճում հիշյալ ջրիմուռների աննախադեպ ծաղկումը…
«Ջրիմուռների ծաղկումը վկայում է Հայաստանի պետական անվտանգությանը նոր ու շատ խոշոր մարտահրավերի մասին»,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ Արմեն Ավագյանը (դիտել 7:08-ից): Continue reading
Օգոստոսի 4-ին -ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող « Նոյյան Տապան» հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» հերթական նիստը, որի ընթացքում հիմնականում քննարկվեց ՀՀ վարչապետին ուղղվելիք դիմումի շարադրանքը։
Հայաստանում գիտությանը պետք է հատկացվի ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, որպեսզի գոնե հնարարավոր լինի խոսել գիտելիքահեն տնտեսության մասին, բայց նույնիսկ այդ նվազագույնից էլ մոտ տասն անգամ քիչ է հատկացվածը` ՀՆԱ-ի 0,25 տոկոսը: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի ընթացքում այս մասին ասաց (դիտել 18:58-ից) Հայ ճարտարագետների և գիտնականների միության հայաստանյան ներկայացուցչի տեղակալ, դոկտոր Վարդան Գևորգյանը: Continue reading
Հուլիսի 24-ին ժամը 16.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի կազմակերպած Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտին նվիրված քննարկումը․
Քննարկումը նվիրված էր Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակմամբ (պեռլիտ, դիոտոմիտ, ցեօլիտ, բազալտ, տուֆ և այլն ) տասնյակից ավելի արտադրատեսակների արտադրությունների կազմակերպումը Հայաստանում, որոնք մրցունակ են միջազգային շուկայում և ապահովում են գերշահույթներ:
Զեկուցող
Սուրեն Գևորգյան– «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, 50%-ի բաժնետեր, «Քար և սիլիկատներ» ինստիտուտի նախկին գլխ. տնօրեն:
Հարակից զեկուցողներ
Արտավազդ Արզումանյան—Տեխ. Գիտ․ թեկնածու, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական նյութերի պատրաստման և կոնստրուկցիանների արտադրության տեխնոլոգիանների ամբիոնի վարիչ:
Նիկոլայ Կնյազյան-Տեխ. Գիտ․ դոկտոր, պրոֆեսոր, «Ընդհանուր և անօրգանական քիմիայի» ինստիտուտի տնօրեն:
Էմմա Սահակյան- Տեխ. Գիտ․ դոկտոր, պրոֆեսոր, լաբորատորիայի վարիչ:
Քննարկմանը մասնակցում էին․
Վոլոդյա Բաղրամյան- Տեխ. Գիտ․ թեքնածու, «Քար և սիլրկատներ» ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։
Արմեն Մուշեղյան- Տեխ. Գիտ․ թեկնածու, «Նյութաբանության ինստիտուտի» քարերի վերամշակման ու փոշիների արտադրության լաբորատորիայի վարիչ:
Լևոն Շիրինյան- Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ:
Մհեր Ստեփանյան– «Արագած պեռլիտ» ՓԲԸ նախկին տնօրեն, «Հայարդշինանյութեր»-ի նախկին փոխնախագահ:
Քննարկմանը մասնակցում էին նաեւ «ՆոյյանՏապան» հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» անդամներ՝ տեխ․ գիտ․ դոկտոր Վահան Համազասպյանը, տեխ․ գիտ․թեկնածու, «Էլեկտրոստանդարտ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Թադևոսյանը, Ֆիզիկոս, գյուտարար Արմեն Ադամովը, «Գյուտարարների ակումբի» այլ անդամներ, լրագրողներ։
Քննարկմանը մասնակում էր նաեւ Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության (AESA) նախագահ՝ Ջան Սիրաջյանը:
ՀՀ կառավարության կողմից քննարկմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռֆերենտ Անի Ավետյանը եւ Բիզնես Արմենիա Հիմնադրամի գործարարներին աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։
Քննարկումը վարեց Փիլ․ գիտ․ թեկնածու,”Նոյյան տապան” Մեդիա հոլդինգի հիմնադիր-տնօրեն,Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը
Քննարկումը հեռարձակվում էր ուղղիղ եթերում՝ “Նոյյան տապանի” Ֆեյսբուկյան եւ Յութուբյան էջերով։
Հուլիսի 14-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունենում Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» անդամների հանդիպումը Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության նախագահ՝ Ջան Սիրաջյանի եւ ճարտարապետ, Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության խորհրդի անդամ՝ Լեւոն Թորոսի հետ։
Հայաստանում դեռ մնացած մեր գիտնականները կարող են համաշխարհային խնդիրներ լուծել: Այս համոզմանն է Ճարտարագետ, Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների միության խորհրդի անդամ, Հայաստանում գիտության զարգացման մեջ որոշակի ներդրում կատարած Լևոն Թորոսը, որը երկար ժամանակ, դեռ 1991 թվականից հետո ուսումնասիրել է մեր երկրի գիտական ներուժը: Continue reading
«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է Քարակերտի քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ եւ գործարանի 50 % բաժնետեր, Սուրեն Գեւորգյանը։
«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։
Հաղորդումը վարում է «Նոյյան Տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։
Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
«Նոյյան Տապան»-ի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրերն է կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանը
Հաղորդումը վարում է «Նոյյան Տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։ Continue reading
Հայաստանի փրկությունը՝ ատոմակայանից էլ թերևս կարևոր, մատնված է պարապուրդի։
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Երևան-Լոս Անջելես » հեռուստակամրջի «Հետաքրքիր զրուցակից» հաղորդաշարի հյուրն է «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ -ի տնօրենների խորհրդի նախագահ, 1992-2000 թթ․ «Քար և սիլիկատներ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուրեն Գևորգյանը:
Սուրեն Գևորգյանի հետ հաղորդումն ուղիղ եթերում վարում է Նոյյան տապանի» լրագրող Արթուր Հովհաննիսյանը ։
Աղակալած և չօգտագործվող հողերի վերականգնման հայ գյուղատնտեսի պարզ ու հասարակ ծրագիրը
«Նոյյան Տապան»-ի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է գյուղատնտես, ազատամարտիկ Խաչատուր Խաչատուրյանը։
Հաղորդումը վարում է «Նոյյան տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։
Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրերն են Կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի լաբորոտորիայի վարիչ Ռաֆիկ Սարգսյանը եւ նույն լաբորատորիայի ավագ գիտաշխտող Արմեն Մանուկյանը։
«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արա Ամիրյանը։
Հուլիսի 5-ի՝ AABC ամերիկյան-հայկական հեռուստատեսությամբ, www.nt.am կայքով եւ «Նոյյան տապանի» ֆեյսբուքյան էջով առցանց հեռարձակվեց «Նոյյան Տապան»-ի «Նորարար Հայաստան» հաղորդաշարը , որտեղ ներկայացվեց հաղորդման հյուրի՝ գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Մանասարյանի ներքին այրման ռոտորային շարժիչը։ Քննարկվեց նաեւ այն հարցը թե ինչո՞ւ հայ գյուտարարների գյուտերն ու հայտնագործությունները հայ իրականության մեջ պահանջված չէ։
Երևան-Լոս Անջելես ուղիղ հեռուստակամրջի հունիսի 21-ի հյուրը կենսոտեխնոլոգ, ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սելիմյանն էր:
AABC ամերիկյան հեռուստատեսությամբ և www.nt.am կայքով առցանց հեռարձակվող «Նոյյան Տապան» հաղորդաշարի շրջանակներում քննարկվեց «Նորարարական տեխնոլոգիա․ հայկական «Հացաթան» խմորիչով պատրաստված առողջարար և բնական հաց» թեման:
Փաստորեն Հայաստանում առաջին անգամ արտադրվել են հեղինակային հացատեսակներ, որոնց մեջ հացաթանն օգնում է խմորիչին, որ այն իր գործառույթը բնականոն ձևով կատարի, հացաթխման ժամանակ քայքայվի և պատրաստի հացին չանցնի: Հացաթանը հնարավորություն է տալիս նաև նվազեցնել օգտագործվող խմորասնկերի քանակը: «Սելիմյան հացը» սովորական հացից տարբերվում է նաև հաճելի համով ու հոտով, որ ստացվում է ոչ թե քիմիական բարելավիչներով, այլ խմորի մեջ օգտագործվող ածիկի շնորհիվ նաև։ Առանց հիշյալ «բարելավիչներից» որևէ մեկի օգտագործման, բիոհացը հաճելի գույն ունի։ Մանրամասները` տեսանյութում: